Բժշկական մերսում | Քրոսս Սպորտային Համալիր

Բժշկական մերսում

Massage / Մերսում /Массаж / Գլխավոր

Բժշկական մերսում

Մերսումը բուժման մեթոդ է, որն իրականացվում է մարդու մարմնի մակերևույթին և օրգաններին ձեռքով մեխանիկական և ռեֆլեկտոր գրգիռներ հաղորդելով.

Մերսումն արդյունավետ մեթոդ է հանդիսանում աշխատունակության վերականգնման, հոգնածության վերացման, մի շարք հիվանդությունների կանխարգելման և առողջության բարելավման համար.

Մարդու օրգանիզմի վրա մերսման ներգործությունը պայմանավորված է նյարդառեֆլեքսային, հումորալ և մեխանիկական ազդեցությամբ.

Բժշկական մերսում

Նյարդառեֆլեքսային կարգավորում – Նյարդառեֆլեքսային կարգավորման գործոնը գրգռում է բազմաթիվ մաշկային, ջլային, կապանային, մկանային, անոթային և նյարդային վերջույթներ, որն էլ նպաստում է օրգանիզմի տարբեր համակարգերի ֆունկցիաների փոփոխմանը.

Հումորալ կարգավորում – Մերսման ազդեցության ներքո հյուսվածքներում ակտիվանում են բարձր ակտիվություն ունեցող նյութեր, որոնք ձևավորում են հորմոններ: Գտնվելով մաշկի մեջ՝ մերսման հետևանքով վերջիններս ակտիվանում են, ներծծվում են արյան մեջ, և տարածվելով ամբողջ օրգանիզմով, առանձնահատուկ ազդեցություն են գործում.

Մեխանիկական ազդեցություն – Մերսումը նաև անմիջական մեխանիկական ազդեցություն ունի մաշկի, մկանների և մյուս հյուսվածքների վրա. Խթանում է սնուցումը, բարձրացնում է տոնուսը, արդյունավետորեն ներգործում է օրգանների և հյուսվածքների ֆունկցիոնալ ակտիվության վրա.

Մերսումը ներկայումս հանդիսանում է ոչ դեղորայքային բուժման ամենատարածված և արդյունավետ մեթոդներից մեկը.

Մերսումն անմիջական ազդեցություն ունի ինչպես ընկալիչների վրա, որոնք գտնվում են մարդու մարմնի մակերեսի վրա. Այնպես էլ՝ առավել խորքային ազդեցություն ունի (մկաններ, արյան անոթներ, ներքին օրգաններ).
Ճիշտ ընտրված մեթոդիկան բարելավում է արյան շրջանառությունը և ավշային արտահոսքը ներքին օրգաններից և հյուսվածքներից, խթանում է կենսաբանորեն ակտիվ նյութերի ներթափանցումն արյան մեջ, որոնք նպաստում են մարմնի պաշտպանական ուժերի բարձրացմանը.