Շոգեբաղնիք Շոգեբաղնիք

Ժամանակակից գովազդը մեզ հաճախ հավատացնում է, որ քրտինքը բացասական երևույթ է. Հեռուստացույցի էկրանին կարելի է տեսնել գովազդային ակցիաներ, որոնք կոչ են անում գնելու տարբեր դեզոդորանտներ. Բնականաբար, շատերը կհամաձայնեն, որ քրտինքի հոտն ընդունելի չէ հասարակական վայրերում: Սակայն պետք է հիշել, որ քրտինքը կարևոր նշանակություն ունի մարդու առողջության համար.

 


Քրտնարտադրությունը հանդիսանում է մարդու օրգանիզմի կարևոր գործառույթներից մեկը, ինչպես սննդի ընդունումն ու շնչելը.  Տվյալ կենսաբանական  գործընթացը հանդիսանում է մարդու մարմնի ջերմաստիճանի կարգավորման եղանակ՝ ավելորդ ջերմությունից ազատվելու միջոց. Ջերմահեռացումից բացի, քրտնարտադրության միջոցով օրգանիզմից հեռացվում են նաև  կենսաբանական գործընթացների հետևանքով առաջացած ավելորդ նյութերը. Ադ պատճառով էլ մաշկը հաճախ անվանում են «Երրորդ երիկամ». Օրգանիզմն ազատվում է տարատեսակ տոքսիններից, նյութափափոխանակության տարբեր գործընթացների հետևանքով առաջացած թունավոր նյութերից, որոնցից մեկը միզարտադրությունն է, իսկ մյուսը՝ քրտնարտադրությունը. Երիկամները մաքրում են արյունը ոչ պիտանի նյութերից և ջրի միջոցով հեռացնում են օրգանիզմից: Քրտնագեղձերը արտադրում են  քրտինք, որը բաղկացած է ջրից, աղից, օրգանական միացություններից, մեզի ճարպային բաղադրիչներից և այլ մնացորդներից.

Сауна

 

Հետևաբար, հօգուտ Ձեր առողջության, նպատակը պետք է լինի ոչ թե քրտնագեղձերի  ծակոտիները նեղացնելը կամ փակելը, այլ քրտնարտադրությունը բարելավելը:  Ցանկալի է, որ այդ գործընթացը տեղի ունենա վերահսկվող միջավայրում, որը մեկուսացված է ցանկացած վնասակար ազդեցությունից. 

Շոգեբաղնիք

Ի՞նչը  կարող  է  ավելի  լավ  լինել,  եթե ոչ շոգեբաղնիքը, որտեղ առկա է այն ամենն, ինչն անհրաժեշտ է ինտենսիվ քրտնարտադրության համար և  բավական է՝ մարմինը վնասակար նյութերի ազդեցությունից պաշտպանելու համար:

 

Ավանդական ֆիննական շոգեբաղնիքում ջերմաստիճանը կազմում է շուրջ 180 – 200 աստիճան ըստ Ֆարենհայթի, իսկ ինֆրակարմիր շոգեբաղնիքում՝ 75-135 աստիճան. Դրանք իրենց բնույթով տարբերվում են, սակայն երկուսն էլ արդյունավետ միջոց են հանդիսանում ինտենսիվ քրտնարտադրության համար:  

Բարձր  ջերմաստիճանի  կիրառումն  ունի  մի  շարք  առավելություններ, քանի  որ դրա շնորհիվ օրագնիզմում նվազում է վնասակար նյութերի  և  ծանր  մետաղների (արճիճ, սնդիկ, ցինկ, նիկել, կադմիում) քանակը.
Շոգեբաղնիքում ինտենսիվ քրտնարտադրությունը կարող  է մաքրել  օրգանիզմն այլ միացություններից ևս, ինչպիսիք են  օրինակ՝ նիկոտինը, նատրիումը, ծծմբաթթուն և խոլեստերինը. Արյան շրջանառության բարելավման շնորհիվ շոգեբաղնիքի կանոնավոր  պրոցեդուրաները  նպաստում են  մաշկի  առաձգականության, տոնուսի և մաշկային ծածկույթի բարելավմանը.

 


Շատ  մասնագետներ  պնդում են, որ  շոգեբաղնիքը  կարող է նաև ցելյուլիտի բուժման մեջ կիրառվել.
Ամեն դեպքում անհրաժեշտ է հետևողական և պատասխանատու մոտեցում կիրառել։  Դուք  պետք  է  տեղյակ լինեք Ձեր  առողջությանը վերաբերող բոլոր հարցերի և խնդիրների մասին: Համոզվելու համար, որ շոգեբաղնիքի պրոցեդուրաները Ձեզ հակացուցված չեն, նախ անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ.

 

Menu