Լողավազան
Լողավազան 
Լողավազան. Ժամանակակից ֆիթնես ակումբներում լողավազանը առողջա-վերականգնողական ծրագրերի անբաժանելի մասն է կազմում. Ժամանակակից մարզասրաներն առաջարկում են ջրային մարզումների լայն տեսականի, որոնցից առավել հայտնին և արդյունավետը ջրային աերոբիկան է (ակվա աերոբիկա).
Շատ կանայք համոզված են, որ լողավազանը նպաստում է արագ և արդյունավետ նիհարելուն. Սակայն իրականում դա այդպես չէ.
Ջրում մարզվելն իսկապես նպաստում է ավելոդ կալորիաների այրվելուն, բայց դա դեռ բավարար չէ ենթամաշկային ճարպից ազատվելու համար. Ջրում այդ ճարպն օգնում է պայքարել գերսառեցման դեմ, այդ պատճառով քիչ մարզվելը չի նպաստում օրգանիզմից ավելորդ ճարպի շոշափելի քանակի հեռացմանը. Ճարպերն արդյունավետորեն այրելու համար անհրաժեշտ է պարբերաբար լողալ առնվազն 2-3 կմ.
Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ լողալը դրական ազդեցություն ունի մարմնի կազմվածքի համար: Ջրում հնարավոր է ամրացնել և զարգացնել մկանային համակարգը ավելի արդյունավետ կերպով, քանի որ ծանրաբեռնվածությունը ջրում ավելի քիչ է զգացվում և կարելի է մարզվել ավելի երկար ու ինտենսիվ.
Լողավազանը հատկապես ցուցված է նրանց համար, ովքեր ողնաշարային խնդիրներ ունեն, քանի որ լողալու ընթացքում մարմինը ընդունում է հորիզոնական դիրք, որի հետևանքով թուլանում են հոդերն ու մկանները. Այն օգնում է ամրացնել սիրտ-անոթային համակարգի մկանները, բարելավում է արյան շրջանառությունը և օրգանիզմին մատակարարում է թթվածնի անհրաժեշտ պաշարով: Բարձրանում է հիպոքսիայի (թթվածքնային քաղցի) նկատմամբ օրգանիզմի դիմադրությունը.
Լողավազանում լողալը շատ արդյունավետ է նյարդային համակարգի համար, այստեղ կարևոր նշանակություն ունի մերսման ազդեցությունը ջրի մեջ գտնվելու ընթացքում.
Ապացուցված է, որ լողով զբաղվելուց հետո կարգավորվում է քունը, ուղեղի աշխատանքը, էմոցիոնալ ֆոնը, բարձրանում է օրգանիզմի դիմադրողականությունը, և, ստանալով էներգիայի մեծ պաշար, ազատվում եք խրոնիկական հոգնածությունից.
Հաճախելով լողավազան դուք ձեռք եք բերում գեղեցիկ կազմվածք, առողջություն և լավ տրամադրություն.
‘Cross” սպորտային համալիրը միակն է Հայաստանում, որն ունի երկու (25×14) լողավազան (ծածկած/բացօթյա).
Լողավազանները ծառայում են, ինչպես ակտիվ հանգստի սիրահարների համար, այնպես էլ բուժական նպատակներով.
Ջրի ֆիլտրումը և մաքրումը կատարվում է 24 ժամ գերժամանակակից գերմանական տեխնիկայով.
Լողավազանների տարածքում գործում են բար-սրճարաններ.