Cross Sport / Խմբակային մարզումներ
Dance Aerobics
Այս ունիվերսալ մեթոդը նպաստում է կեցվածքի ճիշտ ձևավորմանը, խթանում է սիրտ-անոթային համակարգի աշխատանքը, մկանների ամրացմանն ու ճարպային բջիջների այրմանը:  Իսկ ամենակարևորն այն է, որ այս վարժության ընթացքում Դուք դրական էմոցիաներ կստանաք տարբեր պարային շարժումներից:

ABS Back Stretch
Ուժային բնույթի ֆիզիկական վարժություն է, որն ուղղված է իրանի, որովայնի մկանների ամրացմանը՝ թուլացնող վարժությունների համադրությամբ: Նպաստում է է ողնասյան կայունությանը, որովայնի մկանների ամրացմանը, կեցվածքի ճիշտ ձևավորմանը, ինչը կազատի Ձեզ մեջքի ցավերից:

Body Correction Այս ֆիզիկական վարժության ընթացքին ներգրավված են մարմնի գրեթե բոլոր մկաննեը: Այն նպաստում է մկանային ուժի զարգացմանը, ինչպես նաև արդյունավետ է ճարպերի այրման համար:

Yoga
Վարժությունների այս համակարգն ուղղված է մամնի և հոգու ներդաշնակությանը: Ասանաների պրակտիկան կօգնի ձեզ ձևավորել ճկունություն, ամրացնել մարմնի մկանները և ուղղել կեցվածքը: Արդյունավետ է մեջքի ցավերից ազատվելու համար, ինչպես նաև քաշի նվազեցման համար:

Կինեզոթերապիա
Վերականգնողական բուժումը – թիմային աշխատանք է, որը հետապնդում է բուժվողի՝ ֆիզիկական, ֆունկցիոնալ, հոգեբանական, մտավոր, սոցիալական մաքսիմալ վերականգնում:

 

Menu