Հիդրոմերսում
Հիդրոմերսում 
Հիդրոմերսում ՝ դա ջրային շթի միջոցով կատարվող մերսումն է. Ջրի օպտիմալ ջերմաստիճանն ապահովում է մկանների մաքսիմալ թուլացումը. Վիբրացիոն մերսող շիթը ջրի մեջ թուլացած մկանների վրա թողնում է խորը և անցավ մեխանիկական, ջերմային ազդեցություն, իսկ ծովային ու հանքային ջրի օգտագործման դեպքում՝ նաև քիմիական ազդեցություն.
Հիդրոմերսման ազդեցությունը
Հիդրոմերսումը բարենպաստ ազդեցություն ունի անձի հոգեկան-հուզական վիճակի վրա, անցկացնում է լարվածությունն ու հոգնածությունը, արդյունավետորեն ազատում է դեպրեսիոն և սթրեսային վիճակից. Խորը ռելաքսացիայի արդյունքում գլխուղեղն ուժեղացնում է էնդոֆրինների (ուրախության և հաճույքի հորմոնների) սինթեզը: Դրանք էլ խաղաղության և հանգստության երանելի զգացում են առաջացնում, վերականգնում են ուժերը և կարգավրում քունը. Հիդրոմերսումը բարելավում է արյան և ավշային շրջանառությունը, նյութափոխականությունը, արագացնում է բորբոքային օջախների ներծծումը. Հիդրոմերսումը, ինչպես մյուս բուժական պրոցեդուրաները, պետք է ընդունել կուրսերով՝ համապատասխան դրական արդյունք ստանալու համար:
Պրոցեդուրաների տեսակները-Հիդրոմերսում
Լոգանքներ
«Նեպտուն» – ծովային աղով
Ծովային աղով լոգանքի ընդունումը բարելավում է ընդհանուր ինքնազգացողությունը. Այս լոգանքը բուժիչ ազդեցություն է ունենում հետևյալ հիվանդությունների դեպքում՝ հոդերի, հենաշարժողական համակարգի հիվանդություններ (արթրիտ, վնասվածքներ, ռադիկուլիտ, օստեոխոնդրոզ). Ծովային աղով լոգանքները կիրառվում են մաշկային հիվանդությունների համապարփակ բուժման մեջ՝ դերմատիտ, մաշկային ցան, փսորիազ, էկզեմա. Ամրապնդվում է նյարդային համակարգը, բարձրանում է աշխատունակությունը, թուլանում է մկանային լարվածությունը և հեռացնում է հոգնածությունը.
«Զմրուխտ» – փշատերևային (խվոյայի Հիդրոմերսում)
Փշատերևային լոգանքները մարդու օրգանիզմի վրա ունենում են հանգստացնող ազդեցություն. Այս լոգանքներն ամրապնդում են օրգանիզմի պաշտպանական ուժերը, բարձրացնում են իմունիտետը, բարենպաստ ազդեցություն են ունենում մաշկի և կենտրոնական նյարդային համակարգի վրա. Թուրմը քրտնաբեր և օրգանիզմից թունավոր նյութերի դուրսբերման հիանալի միջոց է. Բացի դա՝ նմանատիպ լոգանքները, հատկապես փշատերևային թուրմ խմելու հետ միասին, նպաստում են քաշի նվազմանը, օրգանիզմից դուրս են բերում թունավոր նյութերը, տոքսինները և ռադիոնուկլիդները .
«Նեֆերտիտի» – յոդաբրոմացված հիդրոմերսում
Յոդաբրոմացված լոգանքների բուժիչ ազդեցությունը բնութագրվում է օրգանիզմի վրա յոդի և բրոմի իոնների ազդեցությամբ. Այս նյութերն ունակ են ազդեցություն գործել այս կամ այն ներքին գործընթացների վրա՝ նույնիսկ փոքր քանակությամբ կիրառելու դեպքում: Մեկ պրոցեդուրայի ընթացքում մարդու օրգանիզմը ներծծում է շուրջ 300 մկգ բրոմ և 150 մկգ յոդ.
Այս նյութերի իոններն ունակ են կուտակվելու վահանագեղձի մեջ՝ վերականգնելով յոդի հավասարակշռությունը և բարելավելով հորմոնների արտադրանքը. Դրանք բարենպաստ ազդեցություն են ունենում կենտրոնական նյարդային համակարգի վրա, մասնակցում են նյութափոխանակության գործընթացի մեջ. Իոնները նախ կուտակվում են մաշկի տակ, ապա տարածվում են օրգանիզմում՝ արյան միջոցով անցնելով դեպի օրգաններ և հյուսվածքներ, վերականգնելով խախտված հավասարակշռությունը.
«Լյուդովիկ» – ջրապտույտով (ջակուզի հիդրոմերսում)
Այս լոգանքները բավականին նման են մերսմանը՝ մարդու օրգանիզմի վրա իրենց ունեցած ֆիզիոլոգիական ներգործությամբ և բուժիչ ազդեցությամբ. Այստեղ կարևոր դերակատարություն ունեն մեխանիկական և ջերմային գործոնները. Մեխանիկական ներգործությունը բարելավում է արյան շրջանառությունը և ավշային հոսքը, նյութափոխանակությունը և միկրոշրջանառությունը. Ընդ որում նյարդային վերջավորությունների զգայունության փոփոխություն է տեղի ունենում, բարելավվում է երակների տոնուսը և արյան երակային հոսքը, նվազում են հյուսվածքների այտուցները.
Ջրապտույտով (ջակուզի) լոգանքներն ունեն ներծծող, ցավազրկող և տրոֆիկական ազդեցություն օրգանների և հյուսվածքների վրա.
«Սպիտակ վարդ» – մարգարտե
Մարգարտե լոգանքների ընդունումը խորհուրդ է տրվում կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգի հիվանդությունների դեպքում. Քանի որ դրանք նվազեցնում են դյուրագրգռությունը, նյարդային համակարգի վրա ունենում են հանգստացնող ազդեցություն. Նվազեցնում են ցավային զգացողությունները և վերականգնում են մկանների գործունեության նյարդային կարգավորումը. Բացի դա, մարգարտե լոգանքների ներգործող գործոններն առաջացնում են մազանոթների լայնացում և, որպես հետևանք, բարելավում են արյան շրջանառությունն օրգաններում և հյուսվածքներում: Ընդ որում, նվազում է զարկերակային ճնշումը և բարելավվում է սրտի աշխատանքը: Այդպիսով սրտի ծանրաբեռնվածությունը զգալիորեն նվազում է.
«Աֆրոդիտա» – 4-խցիկային
4-խցիկային լոգանքը նախատեսված է միաժամանակ բոլոր վերջույթների ջրաբուժական պրոցեդուրաների անցկացման համար. Լոգանքի ընթացքում գալվանական հոսանք է անցնում ջրի միջով, ինչն առաջացնում է հյուսվածքների բևեռացում և օրգանիզմի նյարդահումորալ ռեակցիա. Գալվանական 4-խցիկային լոգանքը կիրառվում է քրոնիկական բորբոքային ախտահարումների և հենաշարժողական համակարգի դիստրոֆիկ փոփոխությունների բուժման մեջ,վերջույթների անդամալուծության, ռևմատիզմի որոշ տեսակների, վազանևրոզների, հետվնասվածքային վիճակի, անհանգիստ ոտքերի համախտանիշի, ցնցումների և վերջույթների մկանների տոնուսի նվազելու դեպքում.
Ստորջրյա ցնցուղ-մերսում/ջրամերսում
Ստորջրյա ցնցուղ-մերսումն արագացնում է շարժողական գործառույթների վերականգնումը, բարելավում է հոդերի շարժունակությունը, նպաստում է անոթների պատերի ամրապնդմանը, նվազեցնում է անդրադարձային դյուրագրգռությունը, հեռացնում է ցավերը, մեծացնում է արյան հոսքը դեպի բջիջներ և հյուսվածքներ, հեռացնում է հեղուկի ավելցուկները, ուռուցքները, արագացնում է արյան զեղումների ներծծումը, մաշկն ակտիվորեն հագենում է թթվածքնով, բարձրանում է մաշկի տոնուսը և մեծանում է սնուցող նյութերի ներթափանցումը, բարելավվում է մաշկային ծածկույթների կառուցվածքը և առաձգականությունը, բարենպաստ ազդեցություն է գործում օրգանիզմի ընդհանուր վիճակի վրա, նպաստում է կենսուրախությանն ու լավ տրամադրությանը.
