Սպորտ/Աստղագիտություն
Սպորտ/Աստղագիտություն. Ընտրում ենք մարզումները ըստ հորոսկոպի նշանի 
Սպորտ/Աստղագիտություն / Ինչ հիանալի կլիներ եթե հորոսկոպը կարողանար գուշակել ոչ միայն օրվա գործերի վիճակը,այլ հուշեր նաև թե ինչպիսի մարզումները ձեր համար կլինեն ավելի օպտիմալ.Սակայն եթե հավատանք աստղագիտության ոլորտի փորձագետներին,այն արդեն դա էլ է կարողանում անել.


Սպորտ/Աստղագիտություն
Սպորտ+աստղագիտություն. Ընտրում ենք մարզումները ըստ հորոսկոպի նշանի
Սպորտ/Աստղագիտություն
Արևի ձեր նշանը – արևի վիճակը ձեր ծննդյան օրը – իրականում ունի մեծ ազդեցություն,թե ինչ բնույթի մարզումներն են ձեզ ավելի համապատասխան>ասում է աստղագետ Սանդրա Ցիտրոն.Փորձագետը բացատրում է ,որ հենց արևն է որոշում, թե ձեր համար ինչպեսս է ավելի հարմար ծախսել էներգիա,իսկ դա էլ նշանակում է,որ մարզումների որոշակի տեսակը ձեր համար ավելի նախընտրելի է.
Խոյ
Ցուլ
Երկվորյակ
Խեցգետին
Առյուծ
Կույս
Խոյ
Սպորտ և Աստղագիտություն
Կրակոտ խոյի նշանը անկախ է, ակտիվ և սիրում է հաղթել.Խոյերին կառավարում է Մարսը – կռվի հռոմեական աստվածը, այդ իսկ պատճառով պատերազմական ոգին որպես մարզումների մի մաս կլինի շատ տեղին.Մարտարվեստները ինչպիսին է կարատեն,այկիդոն,տեկվանդոն,ջիու-ջիտսուն և քինգբոքսինգը,իդեալական համապատասխանում են խոյերին,տալով նրանց ուժ,ճկունություն,արագություն և կարողություն պաշտպանելու իրենց
Ցուլ
Ցուլ-պաուերլիֆտինգ
Ցուլերի համար կարևոր է ոչ միայնլավ զգալ,այլ նաև հետևել սեփական կառուցվածքին.Ավելին,վերջինս կարող է հասանելի լինել ծանր մարզումների ճանապարհով,որոնք իհարկե վերջումկթողնեն տպավորիչ արդյունքներ.Ցուլերը կարող են լինել մի փոքր համառ,բայց նրանց հերիք է սկսել,որպեսզի նրանցարդեն ոչինչ չկարողանա կանգնեցնել.Պաուերլիֆտինգի թեթև տեսակը կօգնի դուրս թողնելէներգիան օգտակար լինելով առողջությանը և մարժամանակ վայելել ձգված մարմինը մի քանի ամիս մարզվելուց հետո.
Երկվորյակ
Երկվորյակ-խմբակային մարզումներ
Երկվորյակը – ծայրահեղ սոցիալական նշան,ում համար նույնիսկ մարզումները անհատական մարզիչի հետ չեն փոխարինի այն հաճույքը,որը նա ստանում է խմբակային մարզումներից.Երկվորյակներին անհրաժեշտ է լինել մարդկանց շրջապատում,և բացի այդ նրանք հակված են մշտապես շեղվել-խմբակային պարապմունքների զանազանությունը օգնում է նրանց պահպանել կենտրոնացումը և հետաքրքրասիրությունը.
Խեցգետին
Խեցգետին-յոգա
Խեցգետնի նշանը կառավարվում է լուսնի կողմից,այնպես որ նրա համար ամենակարևորը համարվում են զգացմունքները.Նույն ժամանակ խեցգետինները կարևորում են մտքի և մարմնի միջև եղած կապը-և հենց այդ ամենն էլ նրանց կարող է տալ յոգան.Ասաները և իմաստալից շնչառությունը կօգնեն խեցգետնին ձեռք բերել ներքին կայունություն և բալանսավորել սեփական զգացմունքները,ապահովելով ամբողջ մարմնի լիակատար մարզվելը.Գումարած այս ամենին մեդիատիվ փորձը
կօգնի նրանց զգալ իրենց ավելի հանգիստ և լիակատար երջանիկ.
Առյուծ
Առյուծ –սպորտի խաղային տեսակները
Առյուծներին մարզասրահում ոչ միշտ է բավականացնում համբերությունը,բայց նրանք հաստատ գիտեն,որ հարկավոր է պահպանել իրենց առողջությունը ու մարմինը բարձր մակարդակի վիճակում.Լավագույն լուծումը – սպորտի խաղային տեսակները.Կլինի դա մարզում շան հետ հատուկ դաշտում,ֆուտբոլ բակում, թե բոլեյբոլ գործընկերների հետ,առյուծը այդ գորխընթացից կստանա հաճույք և կզգա իրեն ինչպես երեխա.Այլ բառերով ասած նրան համապատասխանում է ցանկացած մարզում,որը ավելի շատ նման է զվարճանքի.
Կույս
Կույս-պիլատես
Կառուցվածք և ճշգրտություն,հանգստություն և էֆեկտիվություն –մանրուքների,ընթացքի և արդյունքի առումով պիլատեսը հիանալի կերպով համապատասխան է կույսերին.Ջոզեֆ Պիլատեսը ֆիթնեսի այս մեթոդիկան մշակել է մարմնի ամրացման և տոնուսավորման համար, նվազագույն ֆիզիկական ծանրաբեռնվածություն առավելագույն արդյունավետություն ունենալու համար.Կույսերը կսիրեն այս համակարգված մարզումները քանի որ թվում է թե դրանք ստեղծված են հատուկ իրենց համար.
Կշեռք
Կարիճ
Այծեղջուր
Կշեռք
Կշեռք-պարեր
Կշեռքներին կառավարում է Վեներան- սիրո,գեղեցկության և հարաբերությունների հռոմեական աստվածը.Կշեռքները խելացի են և ձգտում են զգալ հարմոնիա և բալանս ամբողջ մարմնում,ինչն էլ ամեն ինչից լավ կարող է ապահովել պարը.Կենդանի,զանազան,սոցիալական և զվարճալի-դա իսկական մարզում է զգացմունքային Կշեռքի համար.Պարերը ստիպում են այս նշանին զգալ իրեն հիանալի և թույլ են տալիս լիցքավորվել ասես չերևացող մարտկոցից.
Կարիճ
Կարիճ-սերֆինգ
Կարիճը սիրում է աշխատել,նույնիսկ եթե հարցը վերաբերում է ֆիթնեսին.Բայց այդ ամենի հետ մեկտեղ նշանի ներկայացուցչին կարևոր է գիտակցել իր իշխանության ողջ ուժը,միաժամանակ ցուցաբերելով խանդավառություն և վարպետություն այս կամ այն հմտության նկատմամբ.Այդ իմաստով սերֆինգը կլինի ամենալավագույն մարզման տարբերակը,որտեղ Խեցգետինը կունենա հնարավորություն պահել ամեն ինչ վերահսկողության տակ.Ձմեռային ալտերնատիվ տարբերակը սկեյբորդ.
Աղեղնավոր
Աղեղնավոր-վազք դրսում
Աղեղնավորը պաշտում է գտնվել դրսում,մարտահրավեր նետել ինքն իրեն և ուսումնասիրել աշխարհը.Այդ իսկ պատճառով զարմանալի չէ,որ այս նշանին համապատասխանում է վազքը կանաչով,ոսկեգույն տերևներով լցված կամ ձյունածածկ այգում.Բնական ակտիվությունը օգնում է Աղեղնավորին չիջեցնել տեմպը,նույնիսկ եթե շատ դժվար է, իսկ մշտական փոփոխվող լանդշաֆտը թույլ չի տալիս կորցնել հետաքրքրությունը.Եվ ոչ մի վազքուղի.
Այծեղջուր
Այծեղջուր-ժայռերի մագլցում
Լեռան գագաթ բարձրանալու իմիտացիան-բոլոր չափորոշիչներով իդեալական մարզման ձև է ամբիցիոզ Այծեղջուրի համար.Այս նշանի ներկայացուցիչների համար կարևոր է չշոշափել թիրախը,այլ տեսնել այն,այնպես որ նպատակին հասնելուց հետո Այծեղջուրը կզգա իրեն մաքսիմալ բավարարված.Այդ թվում նաև Այծեղջուրներն չեն վախենու դժվար աշխատանքից,եթե խոսքը գնում է նոր և բավականին բարձր նվաճումների մասին.Եթե բարձրանալը կթվա ավելի բարդ քան կանխատեսվել էր,ապա ավելի լավ քանի որ դա Այծեղջուրին կտա ինքնավստահություն.
Ջրհոս
Ջրհոս-կրկեսային մարզումներ.
Ջրհոսը չի վախենում թվալ մի փոքր տարօրինակ,նույնիսկ եթե մենք խոսում ենք սպորտի մասին,քանի որ նրանք մեծամասամբ ստեղծագործական նորարարներ են.Ամենաառաջինը նրանք չեն սիրում ձանձրանալ մարզասրահում,այնպես որ կրկեսային մարզումները կամ մեծերի համար նախատեսված մարմնամարզությունըորտեղ թույլատրվում է վառ հագուստ և ինքնադրսևորում,որոնք թույլ կտան այս նշանին պահել մարմինը տոնուսի մեջ և իհարկե կբարձրացնեն նրա տրամադրությունը միանգամից մի քանի անգամ.
Ձկներ
Ձկներ-լող
Ամենամիստիկ հորոսկոպի նշանի ներկայացուցիչները այնքան են սիրում լինել ջրում,որ ոչ մի սպորտի տեսակ չի կարող նրանց նույնքան հաճույք պատճառել,որքան նրանք կստանան ջրում լողալիս.Դա հիանալի մարզում է ամբողջ մարմնի համար և գումարած դրան կօգնի ձկներին կենտրոնանալ իրենց վրա,որը իրենց այնքան պակասում է իրական կյանքում.Ձկները զգացմունքային են ,բայց նրանք ոչ հաճախ են ցույց տալիս իրենց զգացմունքները,այնպես ինչպես կցանկանան,իսկ ջրում նրանք նրանք կարող են գտնել իրենց և վերադառնալ հոգսերին նոր ուժերով.