Շարկո water / Շարկոյի ցնցուղ / Շարկո

Շարկո. ‹‹Շարկո›› ցնցուղն իր անվանումը ստացել է ֆրանսիացի նևրոպաթոլոգ և հոգեբույժ Ժան Մարտեն Շարկոյի պատվին, ով հնարել է այդ ցնցուղը. Այն առաջացավ որպես բուժական պրոցեդուրա, որը վերականգնում է արյան շրջանառությունը, բարելավում է իմունիտետը, այդ պատճառով էլ այդ ցնցուղը հնարավոր էր ընդունել միայն բուժիչ-պրոֆիլակտիկական հաստատություններում և միայն բժիշկ-թերապևտի նշանակումներով. Այժմ այդպիսի ծառայություններ առաջարկում են առողջարանային կենտրոնները, գեղեցկության սրահները` անվանելով այն բուժիչ-պրոֆիլակտիկ-կոսմետիկական պրոցեդուրա և նույնիսկ պարբերաբար գովազդվում է ‹‹Շարկոյի տնային ցնցուղ››.

 

Շարկոյի ցնցուղ

Սակայն չարժե ընկնել գովազդի կարթը և մոռանալ ընթացակարգի ծագման մասին. ո’չ տանը, ո’չ սրահում ավելի լավ է չընդունել այս հրաշալի ցնցուղը, քանի որ այն պետք է նշանակվի մասնագետի կողմից, որը հաշվի է առնում ինչպես առանձին ընթացակարգերի տևողությունը և ինտենսիվությունը, այնպես էլ՝ պրոցեդուրայի կուրսն ամբողջությամբ. (Դա որոշվում է անհատապես). Շարկոյի ցնցուղը դա ներգործության նվազող գոտիով ‹‹հարվածային›› տեսակի ցնցուղ է. Ցնուղը բաղկացած է երկու ջրային շթերից՝ տաք ջուր (մինչև քառասուն աստիճան) և սառը ջուր (քսան աստիճան). Այդպիսի հակադրությունը տալիս է գերազանց բուժական ազդեցություն` մեծանում է արյան մատակարարումը բոլոր օրգաններին, բարելավվում է անոթների աշխատանքը.

Ցնցուղն ունի նաև ընդհանուր ամրացնող և տոնուսը բարձրացնող ներգործություն, նպաստում է օրգանիզմից շլակների հեռացմանը. Այդ ընթացակարգը մոտավորապես հետևյալ տեսքն ունի. Դուք կանգնում եք կառավարակետից 3-3.5մ հեռավարության վրա, նախ Ձեզ բոլոր կողմերից ամբողջությամբ պատում են ջրի հովհարային շիթերով, այնուհետև խիտ շիթով 4 մթնոլորտային ճնշման տակ ներգործում են վերջույթների, թիկունքի, կրծքավանդակի կողմնային մակերեսին` այդիսով մերսելով ազդրերի, նստատեղի, մեջքի, փորի տարբեր ‹‹պրոբլեմային›› գոտիները. Այս պրոցեդուրայի ընթացքում մաշկը կարմրում է, ինչն առաջանում է ճնշումից և ջրի տաքությունից. Մեկ ընթացակարգի տևողությունը կազմում է 1-5 րոպե.

Բուժում

Բուժման ամբողջ կուրսն իր մեջ ներառում է 15-20 ընթացակարգ. Շարկո ցնցուղն իսկապես ունի բազում արժանիքներ: Բուժիչ ցնցուղի կոմպլեքս կիրառումը խթանում է արյունատար և ավշային համակարգի աշխատանքը (վերացնում է հյուսվածքների և արյան ակտիվ թթվածնի անբավարարությունը). Մաշկի ջերմաստիճանային և մեխանիկական գրգռումը բարելավում է արյան և ավշային շրջանառությունը և հենց դրանով էլ նպաստում է հյուսվածքների սնուցմանը, խթանում է նյութափոխականությունը, նպաստում է բորբոքման աղբյուրների ավելի արագ ներծծմանը: Այդ պատճառով բժիշկները հաճախ խորհուրդ են տալիս Շարկո ցնցուղն ընդունել ճարպակալման դեպքում (համակցելով ցածր կալորիականությամբ սննդի հետ) և պարզապես ավելորդ կիլոգրամներից արագ ազատվելու կամ կազմվածքը շտկելու համար:

Շարկոն նաև օգնում է պայքարել ցելյուլիտի դեմ, քանի որ բարձրացնում է էներգափոխանակության գործընթացը և քայքայում է ճարպերը. Հաճախ այս ցնցուղը բժիշկները խորհուրդ են տալիս նյարդային համակարգի ֆունկցիոնալ հիվանդությունների դեպքում, ինչպես նաև որպես ‹‹հակադեպրեսանտ››,. Քանի որ այն բարձրացնում է տոնուսը և տրամադրությունը: Շարկո ցնցուղը նաև օգնում է վերացնել ողնաշարի մկանների լարվածությունը. Այն նշանակվում է ներքին օրգանների հիվանդությունների դեպքում, ինչպես նաև հոդատապի, հենաշարժողական համակարգի վնասվածքների հետևանքների, հոդերի, մկանների և ջլերի հիվանդությունների դեպքում. Շարկո ցնցուղը նաև պրոֆիլակտիկական գործառույթ է կատարում:



Շարկո

Համարվում է, որ այն օգտակար է բոլորին, հատկապես ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, սպորտային մարզումներից հետո, երբ մկանները լարված են, իսկ մերսման շնորհիվ դառնում են ավելի ճկուն, ինչպես նաև բարելավվում է արյան արտահոսքը և ներհոսքը. Դա է պատճառը, որ տվյալ պահին առավել օպտիմալ տարբերակը դա Շարկոյի ցնցուղի կանոնավոր ընդունումն է ֆիթնես ակումբներում մարզումներից հետո, շաբաթական երեք անգամ, դա աշխուժացնում է, բարձրացնում է տրամադրությունը և աշխատունակությունը. Այնուամենայնիվ, Շարկոն ունի մի շարք հակացուցումներ.

Օրինակ` երակների վարիկոզային լայնացումը, չնայած այս դեպքում վնասված գոտին կարելի է պարզապես չմերսել. Հակացուցումներ են հանդիսանում արտահայտված սիրտ-անոթային պաթոլոգիան (ախտաբանություն), մաշկային հիվանդությունները, երբ ջրային ծանրաբեռնվածությունը հանգեցնում է վիճակի վատթարացման, և հղիությունը. Բուժիչ-պրոֆիլակտիկ նպատակներով Շարկոն սովորաբար նշանակվում է ջրային մերսումների և տարբեր հավելումներով վաննաների (ծովային հանքային աղ, վարդի ծաղկաթերթեր և այլն) և ՍՊԱ-պրոցեդուրաների այլ կուրսերի հետ համադրությամբ.

Շարկո

Menu