Պարելու առավելությունները
Պարելու 9-ը առողջարար առավելությունները 
Պարելու Առավելությունները / Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պարը կարող է օգնել ձեզ նիհարել, մնալ ճկուն, նվազեցնել սթրեսը, ընկերություն հաստատել պարելով և այլն. կարդացեք ավելին.Մեր օրերին մարդիկ սիրում են դիտել այլ մարդկանց պարը․
Պարելու Առավելությունները
Մրցութային պարային շոուներ, ինչպիսիք են՝ Պարիր թե կարող ես, Աստղային Պարեր, X-factor․ Այսպիսով ներկայումս գերիշխում են ռեալիթի հեռուստատեսությունը աշխարհում․ Այնուամենայնիվ, այն, ինչ դուք կարող եք չհասկանալ, այն է, որ եթե դուք իջնեք բազմոցից և ինքներդ պարեք, դա հիանալի միջոց է ձեր մարմինն ու միտքը առողջ պահելու համար․ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պարը կարող է օգնել ձեզ նիհարել, մնալ ճկուն, նվազեցնել սթրեսը, ընկերներ ձեռք բերել և այլն․
․
Բարելավել հիշողությունը
Բարելավել ճկունությունը
Նվազեցնել սթրեսը
Բարելավել հիշողությունը
Պարը ոչ միայն շնորհք է տալիս, այլև օգնում է նրբագեղ ծերանալ․
Ըստ Նոր Անգլիա բժշկական ամսագրի․ Ամսագրում հրապարակված ուսումնասիրության՝ պարը կարող է բարելավել հիշողությունը և կանխել դեմենցիան․ Երբ մեծանում ես․ Գիտությունը ցույց է տալիս, որ աերոբիկ վարժությունները կարող են հակադարձել հիպոկամպուսի (Հիպոկամպը ուղեղի մի մասն է, որը զբաղվում է հիշողության, ձեւավորման եւ պահպանման մեջ․) ծավալի կորուստի․ Հիպոկամպը բնականաբար փոքրանում է ուշ հասուն տարիքում, ինչը հաճախ հանգեցնում է հիշողության խանգարման և երբեմն դեմենցիայի․
Բարելավել ճկունությունը
Այդ Պուանտները(Բալետի կոշիկ, մասիկ) և արաբեսկները (Բալետի կեցվածք, որի դեպքում մարմինը հենված է մի ոտքի վրա, իսկ մյուս ոտքը հորիզոնական ետ է ձգված․), որոնք օգտագործում են բալետի պարողները, միայն գեղագիտական չեն, դրանք նաև մեծացնում են ճկունությունը և նվազեցնում կոշտությունը․ Դուք կարող եք բաց թողնել բալետի հողաթափերը և այնուամենայնիվ, քաղել բալետի օգուտները՝ տանը կատարելով որոշ պարզ ձգումներ․ Ձեր ճկունության բարձրացումը կօգնի թեթևացնել հոդացավն ու ցավը մարզումից հետո․
Նվազեցնել սթրեսը
Եթե դուք լարված կամ սթրեսային իրավիճակում եք, միացրեք երաժշտություն գտեք զուգընկերոջ և պարեք տանգո․ Կիրառական գերոնտոլոգիայի ամսագրում կատարված վերահսկվող ուսումնասիրության ժամանակ հետազոտողները պարզել են, որ գործընկերային պարը և երաժշտական նվագակցությունը կարող են օգնել նվազեցնել սթրեսը․
Կանխել դեպրեսիայի զարգացումը
Սիրտ
Նիհարել
Կանխել դեպրեսիայի զարգացումը
Պարը իսկապես բարձրացնում է ձեր տրամադրությունը, ասվում է հետազոտության մեջ, որը ստուգել է պարի ազդեցությունը դեպրեսիա ունեցող մարդկանց վրա․ Այն հիվանդները, ովքեր մասնակցել են խմբակային պարի, դրսևորել են դեպրեսիայի ամենաքիչ ախտանիշները և առավելագույն կենսունակություն․ Այսպիսով պարելու համար մեզ պետք չէ սպասել, ինչ-որ միջոցառման կամ տոնախմբության, գտիր ժամանակ գնա պարելու․Կան բազմաթիվ երաժշտական ուղղվածություններ, բայց նրանցից շատերը մեզ չեն ակտիվացնում , իսկ այն ինչ մեզ ակտիվացնում է այն մեզ մոտիվացնում է պարելու․ Գտիր այն․
Սիրտ
Պարը հիանալի գործունեություն է սրտանոթային հիվանդությունների վտանգի տակ գտնվողների համար․ Սրտի անբավարարություն ունեցող մարդիկ, ովքեր սկսեցին զբաղվել վալսով զգալիորեն բարելավեցին իրենց սրտի առողջությունը, շնչառությունը և կյանքի որակը, համեմատած նրանց հետ, ովքեր վարում են հեծանիվ կամ քայլում էին վազքուղու վրա մարզվելու համար․ Նշվում է իտալական բժշկական ուսումնասիրության ամսագրի մեջ․
Նիհարել
Ֆիզիոլոգիական մարդաբանության ամսագրում կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ աերոբիկ պարային մարզումների վարժությունների ծրագիրը նույնքան օգտակար է քաշ կորցնելու և աերոբիկ ուժը բարձրացնելու համար, որքան հեծանիվը և վազքը
Էներգիայի խթանում
Ավելի լավ հավասարակշռությու
Ընկերանալ
Էներգիայի խթանում
Կարծես չեք կարողանում գտնել այն, ինչ ձեզ հարկավոր է․ Պարի դասընթացները կարող են օգնել․ Գիտական հրապարակումների և ակադեմիական ռեսուրսների կոալիցիայի կողմից հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տվել., որ ամենշաբաթյա պարային ծրագիրը կարող է բարելավել ֆիզիկական կատարողականությունը և խթանել մեծահասակների էներգիայի մակարդակը․
Ավելի լավ հավասարակշռությու
Եթե դուք շատ նյարդայնանում հաճախ սայթաքում եք տարիքի հետ կապված. Պարի որոշ դասեր կարող են օգնել ձեր հոգսերը թեթևացնել, ասվում Ծերության և ֆիզիկական ակտիվության ամսագիր-ի ուսումնասիրության մեջ. Որը ցույց է տվել, որ տանգո պարը կարող է բարելավել հավասարակշռությունը ծերացող մեծահասակների մոտ․ Պարը պահանջում է շատ արագ շարժումներ և լավ կեցվածք, ուստի հաճախակի պարելը կօգնի ձեզ կայունանալ և ավելի լավ վերահսկել ձեր մարմինը․
Ընկերանալ
Պարի դասը կատարյալ վայր է նոր ընկերներ ձեռք բերելու և ընդլայնվել հասարակության մեջ. Դրական հարաբերությունների պահպանումը կարող է տեղ զբաղեցնել այնտեղ առողջ ուտելու և ֆիզիկական վարժությունների միջոցով. Սոցիալական ակտիվությունը հանգեցնում է երջանկության ավելացման, սթրեսի նվազեցման և իմունային համակարգի ուժեղացման.
Պարելու առավելությունները.
Այս բոլոր փաստերը հաշվի առնելով ահ` թե, ինչու ենք մենք պարեր ավելացրել մեր խմբակային մարզումների մեջ․
Cross Sport Complex