Պարային Աերոբիկա
Պարային Աերոբիկա 

Dance Aerobics
Պարային Աերոբիկա / Աերոբիկան արագ քայլքի, վազքի, լողի, պարի և այլ վարժաձևերի ու վարժությունների հատուկ համակարգ է, որը նպաստում է մարդու առողջության ամրապնդմանն ու պահպանմանը. Կարճ ժամանակամիջոցում աերոբիկան դարձել է ամենատարածված վարժաձևը. Պարային աերոբիկայով զբաղվելը կալորիաներ այրելու զվարճալի միջոց է. Եթե վստահ չեք, թե որտեղից պետք է սկսել, ապա դիմեք մարզիչների , ովքեր Ձեզ ցույց կտան մի քանի հիմնական քայլեր պարային աերոբիկայով զբաղվելու համար.Պարային աերոբիկան հիանալի միջոց է ինտենսիվությունը բարձրացնելու համար . Պարզապես համոզվեք, որ բավականաչափ առողջ եք վարժությունների համար.
Մի քանի պատճառ #Dance Aerobics –ի մարզումներին մասնակցելու համար.
Այն՝
Նպաստում է կեցվածքի ճիշտ ձևավորմանը,
Խթանում է սիրտ-անոթային համակարգի աշխատանքին
Նպաստում է ճարպային բջիջների այրմանը
Ամրացնում է մկանները և հոդերը
Ողնաշարը դարձնում է ավելի ճկուն
Պարգևում է հաճելի էմոցիաներ, տարբեր պարային շարժումների շնորհիվ: