Նիհարել Համեմունքներով
Նիհարել Համեմունքներով 
Համեմունքները մեր կյանքը դարձնում են ավելի հարուստ.Ուտելիքին ընդամենը մի քանի համեմունքներ ավելացնելով դուք մտովի կտեղափոխվեք այլ երկիր,օրինակ պապրիկան ձեզ կտեղափոխի Հունգարիա,քրքումը Հնդկաստան,կծու համեմունքերը Ասիա.Համեմելով ձեր ուտելիքը դուք ինքներդ այդ մասին չիմանալով մեկ քայլ առաջ եք գնում նիհարելուն ընդառաջ.Այս նյութը կարդալով դուք կիմանաք թե որ համեմունքները ձեզ կօգնեն նիհարել.
Նիհարել Համեմունքներով

Նիհարել Համեմունքներով
Համեմունքները մեր կյանքը դարձնում են ավելի հարուստ
Նիհարել Համեմունքներով
1.Սև պղպեղ
Նրա օգտագործումը լավացնում է մարսողությունը և նպաստում է օրգանիզմի կողմից օգտակար նյութերի յուրացմանը.Պղպեղում պարունակվող պիպերինը նրան հաղորդում է կծու համ և օգնում է օրգանիզմում ճարպերի փոխանակության լավացմանը , նույնիսկ ուտելուց մի քանի ժամ անց.
2.Կարմիր պղպեղ
Կարմիր պղպեղը բարձրացնում է օրգանիզմում ջերմափոխանակությունը և նպաստում է ճարպերի այրմանը.Այն փոխարկում է ճարպերը և ածխաջրերը,և հեռացնում դրանք օրգանիզմից.
3.Դարչին
Լավացնում է տրամադրությունը,կարգավորում է շաքարի քանակը արյան մեջ և իհարկե իջեցնում է օրգանիզմում ճարպերի կուտակման հավանականությունը.Այն նաև հակաբորբոքային միջոց է և պարունակում է հակաօքսիդանտներ.
4.Կոճապղպեղ
Ճարպերի այրմանը նպաստող հիանալի միջոց է.Լավացնում է արյան շրջանառությունը, արագացնում է նյութափոխանակությունը,նպաստում է մարսողությանը,իջեցնում է խոլեստերինի և ճարպաթթուների քանակը արյան մեջ.Ունի նաև միզամուղ հատկություն.
5.Քրքում
Այն համարվում է կոճապղպեղի մոտ բարեկամը և նույնպես նպաստում է ճարպերի այրմանը.Քրքում օգտագործելուց լավանում է լեղու ներհոսքը ստամոքս , որն էլ պառակտում է ճարպերը.
6.Չաման
Հիանալի կերպով կանխարգելում է ճարպերի կուտակումը օրգանիզմում.Նրանք ովքեր օգտագործում են չաման պարբերաբար կորցնում են մինչև 500 կալորիա, այսինքն ոչինչ չանելով կորցնում են 15% ճարպ.
7.Չիլի
Այս կծու պղպեղը այրում է իր ճանապարհին հանդիպած ցանկացած կալորիա,փակում է ախորժակը և իջեցնում է անառողջ սնունդ օգտագործելու ցանկությունը.
8.Մանանեխ
Օգնում է լավացնել նյութափոխանակությունը և նպաստում է ճարպերի այրմանը.Մեկ ճ/գ մանանեխը բարձրացնում է նյութափոխանակությունը 25%-ով.
9.Ուրց
Ուրցը օգտագործում են ժողովրդական բժշկության մեջ.Նրա օգտագործումը նպաստում է աղիների աշխատանքի լավացմանը.
10.Անանուխ
Համեմունք ,որը օգնում է իջեցնել ախորժակը և քաշը.Անանուխը օգնում է դուրս բերել օրգանիզմից թունավոր նյութերը.
Կան շատ որիշ համեմունքներ ևս, որոնք կօգնեն ձեզ նիհարելու հարցում. Օգտագործեք այն համեմունքները,որոնք չեն առաջացնում ալերգիկ ռեակցիա.Ամպայման հիշեք չափի մասին և նիհարեք առանց ձեր առողջությանը վնաս հասցնելու.