Մերսման առավելությունները
Մերսում: Որո՞նք են նրա առավելությունները. 
Մերսման առավելությունները / Մերսումը կարող է համարվել ուժեղագույն գործիք ձեզ համար ձեր առողջության ու բարեկեցության հարցում. Մերսումը այլևս հասանելի է ոչ միայն շքեղ սպաերում և բարձրակարգ առողջարանական կենտրոններում, այլ նաև կլինիկաներում, հիվանդանոցներում, հյուրանոցներում և նույնիսկ օդանավակայաններում. Եթե երբևէ չեք փորձել որևէ մերսում, ապա այս հոդվածի միջոցով կծանոթանաք մերսման առավելությունների հետ և ընդհանուր պատկերացում կկազմեք մերսման մասին

Ի՞նչ է մերսումը
Մերսում: Որո՞նք են նրա առավելությունները.
Մերսման առավելությունները
Ի՞նչ է մերսումը
Մերսումը դա ընդհանուր տերմին է՝ պատասխանատու ձեր մաշկի, մկանների, ջիլերի սեղմման, տրորման և կառավարման համար. Մերսումը կարող է ներառել թեթև հպումներից մինչ ուժեղ սեղմումներ. Կան մի քանի մերսման տեսակներ, դրանք հետևյալն են՝
- Շվեդական մերսում: Սա մերսան շատ նուրբ տեսակ է, որի ժամանակ կատարվում է թույլ տրորում, շրջանաձև շարժումներ, վիբրացիա և թեթևակի հպումներ՝ հանգստացնելու և օրգանիզմը էներգիայով լցնելու համար.
- Խորը մերսում: Այս մերսումը ներառում է ավելի դանդաղ և ուժեղ շարժումներ՝ նշանակետ բռնելով մկանների խորքային շերտերը և շարակցային հյուսվածքը. Օգտակար է վնասվածքի դեպքում մկանային վնասների համար.
- Սպորտային մերսում: Սա նման է Շվեդական մերսմանը, սակայն հիմնականում ուղղորդված է այն մարդկան համար,ովքեր ներառված են որևէ սպորտի մեջ. Օգնում է կանխել կամ բուժել վնասվածքները.
- Հատուկ զգայական կետի համար մերսում: Այս մերսումը կենտրոնանում է այն տարածքների վրա, որտեղ մկանային մանրաթելերը ձգված և լարված են. Դա կարող է առաջանալ վնասվածքից կամ մկանների շատ օգտագործումից հետո.
Մերսման առավելությունները.
Մերսումը հիմնականում համարվում է լրացուցիչ և ինտեգրատիվ բժշկության մի մաս. Այն տարիների ընթացքում ավելի ու ավելի շատ է առաջարկվում տարբեր տեսակի բուժումներին կից.
Մերսումը համարվում է արդյունավետ բուժում սթրեսի նվազեցման համար, ցավերի և մկանային լարվածության համար. Այն կարող է արդյունավետ լինել նաև՝
- Անհանգստության.
- Մարսողական խանգարումների.
- Ֆիբրոմիալգիայի(տարածված մկանային-կմախքային ցավ).
- Գլխացավերի.
- Անքնության՝ կապված սթրեսի հետ.
- Փափուկ հյուսվածքների վնասվածքների.
- Սպորտային վնասվածքների համար.
Այս թվարկած առավելություններից զատ շատ շատերը պարզապես վայելում են մերսումը, քանի որ այն հաճախ առաջացնում է այնպիսի զգացողություններ ինչպիսիք են՝ հոգատարությունը, հարմարավետությունը և կապվածությունը.
Մերսման վտանգները
Մերսումը կարող է համապատասխան չլինել ձեզ համար, եթե դուք ունեք՝
- Արյունահոսության խանգարումներ, կամ օգտագործում եք արյունը նոսրացնելու դեղամիջոցներ.
- Այրվածքներ կամ վերքեր, որոնք բուժման ընթացքի մեջ են.
- Խորը երակային թրոմբոզ.
- Կոտրվածքներ.
- Ծանր օստեոպորոզ.
- Ծանր թրոմբոցիտոպենիա.
Մերսման մի քանի տեսակներից հետո կարող եք թեթևակի ցավ զգալ հաջորդ օրը, բայց մերսումը սովորաբար չպետք է ցավոտ կամ տհաճ լինի. Եթե մերսման որևէ մաս ձեզ համար հաճելի չէ կամ ցավոտ է տեղում բարձրաձայնեք դա. Որոշակի լուրջ խնդիրներ առաջանում են մերսման ընթացքում չափից ավել սեղմելուց.
Ի՞նչ կարող եք ակնկալել մերսումից
Դուք մերսման համար հատուկ պատրաստության կարիք չունեք. Սկզբում ձեզ մերսող թերապևտը պետք է հարցնի ձեր ախտանիշներից, ձեր բժշկական պատմությունից, և ինչ կցանկանաք ստանալ մերսումից.Ձեզ մերսող թերապևտը նախօրոք պետք է ձեզ ներկայացնի ինչ տեսակի մերսում է կատարելու և ինչ մեթոդներ է օգագործելու.
Կախված իր նախապատվությունից՝ կօգտագործի յուղ կամ լոսյոն՝ ձեռքի շարժումները ավելի սահուն կատարելու համար. Անպայման տեղեկացրեք ձեզ մերսողին եթե ալերգիկ եք որևէ բաղադրիչի նկատմամբ.
Մերսման ընթացքը տևում է 10-90 րոպե՝ կախված մերսման տեսակից. Էական չէ՝ որ տեսակի մերսումն եք ընտրում, դուք մերսման ընթացքում և հետո պետք է զգաք հանգիստ.