7 խորհուրդ ՝ թե ինչպես խնամված պահել մաշկը ամբողջ տարի Մաշկի Խնամք

Մաշկի Խնամք /  Ձեր մաշկը խնամելը սեզոնային գործողություն չպետք է լինի ձեզ համար. Այն պետք է կատարվի ամբողջ տարին շարունակ, քանի որ ձեր մաշկի առողջությունը դա ամբողջ օրգանիզմի առողջությունն է.

Մաշկի Խնամք

7 խորհուրդ ՝թե ինչպես խնամված պահել մաշկը  ամբողջ տարի

Մաշկի Խնամք

1. Արևապաշտպան կրեմ օգտագործե՛ք ամբողջ տարին շարունակ.

Ամռանը դուք հավանաբար տնից դուրս չեք գալիս առանց արևապաշտպան քսուկ օգտագործելու, չնայած նրան, որ դա դուք պետք է օգտագործեք   ամբողջ տարի շարունակ, նույնիսկ խոր ձմռանը. Իհարկե երբ դրսում շատ շոգ է դուք պետք է օգտագործեք արևից պաշտպանման ավելի բարձր մակարդակի քսուկներ, բայց արևը շողում է ամբողջ տարի, և նրա ուլտրամանուշակագույն ճառագայթները կարող են վնասել ձեր մաշկը.

Ուշադիր եղե՛ք արևապաշտպան քսուկ ընտրելուց, և փորձե՛ք համապատասխանեցնել այն ձեր մաշկի տեսակի հետ. Եթե ձեր մաշկը հակված է բշտիկների առաջացմանը, ընտրեք անյուղ քսուկներ. Եթե ձեր մաշկը զգայուն է, ընտրեք հանքային հիմք ունեցող քսուկներ.

2. Ընտրե՛ք ճիշտ մաքրող միջոց.

Ընտրե՛ք այն մաքրող միջոցը, որը նախատեսված է հենց ձեր մաշկի տեսակի համար. Հակաբակտերիալ միջոցը օգնում է բշտիկների լավացմանը, սակայն այն շատ ուժեղ է զգայուն մաշկի համար.

Օգտագործեք տարբեր մաքրող միջոցներ ձեր դեմքի և մարմնի մնացած հատվածների համար, մի՛ ընդհանրացեք նրանց.

Լվացեք ձեր դեմքը առավոտյան և երեկոյան, իսկ օրվա ընթացքում միայն այն ժամանակ երբ կկեղտոտվի. Դեմքը շատ լվանալուց մաշկը չորանում և կարմրում է. Սա ճշմարիտ է նույնիսկ շատ յուղոտ մաշկ ունեցողների համար.

3. Մի քնե՛ք առանց դեմքը լվանալու.

Միշտ լվացե՛ք ձեր դեմքը քնելուց առաջ՝ նույնիսկ եթե առանց շպարի եք. Որքան էլ որ հոգնած լինեք, միշտ հիշե՛ք,որ պետք է մաքրել դեմքը օրվա փոշուց, բակտերիաներից, և կեղտից. Նույնիսկ եթե դուք չեք կարողանում  պատշաճ կերպով ամեն օր կատարել ձեր մաշկի երեկոյան խնամքը,օգտագործեք տոնիկ կամ որևէ մաքրող միջոց.

4. Ճիշտ սնվե՛ք.

Առողջ մաշկը արտացոլում է առողջ մարմինը,այսպիսով ճիշտ դիետան հիմնական միջոցն է առողջ մաշկ ունենալու համար. Խուսափեք շաքարավազից և անառողջ սննդից, փոխարենը օգտագործե՛ք մրգեր, բանջարեղեններ և յուղոտ ձկներ, ինչպիսիք են սաղմոնը կամ սարդինը. Այսպիսի ձկան տեսակները պարունակում են մաշկ սնուցող օմեգա -3 ճարպաթթուներ.

5. Շատ ջուր օգտագործե՛ք.

Օրեկան ջրի ճիշտ չափաբաժինը 8 բաժակ է, սակայն շատ քչերն են կարողանում այդքան ջուր խմել. Փորձեք թեկուզ 4-5 բաժակ, եթե դժվարանում եք. Եթե ծարավ եք, ընտրեք ջուրը բոլոր այլ տեսակի խմիչքներից առավել. Այն ձեր մաշկը խոնավեցնում է օրգանիզմը մաքրում է տոքսիններից.

6. Մի դիպչե՛ք ձեր դեմքին.

Ձեր ձեռքերը ամբողջ օրվա ընթացքում իրենց վրա են հավաքում տարբեր տեսակի բակտերիաներ և մանրէներ. Ձեր դեմքին դիպչելը անխուսափելիորեն կարող է հանգեցնել մաշկի վարակների.

7. Օգտագործե՛ք խոնավեցնող միջոցներ և երեկոյան քսուկներ.

Ձեր մաշկը միշտ խոնավ պահեք օգտագործելով խոնավեցնող միջոցներ օրվա ընթացքում և երեկոյան քսուկ, քնելուց առաջ. Եթե նույնիսկ ձեր մաշկը չափից ավելի յուղոտ է, միևնույն է խոնավեցման կարիք ունի.Պարզապես պետք է ընտրել յուղազերծ քսուկներ.

Մաշկի Խնամք