Լողով զբաղվելու կարևորությունը

Լողով զբաղվելու կարևորությունը

Լողով զբաղվելու կարևորությունը  Cross Sport / Լողով զբաղվելու կարևորությունը

Լողով զբաղվելու կարևորությունը / Ֆիթնեսի հանրահայտ տեսակներից մեկը լողն է. Այն մեր օրգանիզմի հետ հրաշքներ է գործում. Դուք կարող եք հարցնել «Ին՞չ օգուտ լողավազանում լողալիս» և մենք գտել ենք մի քանի կարևոր պատճառ,որոնք Ձեզ կստիպեն գտնել Ձեր լողազգեստը,այցելել մեր լողավազան և սկսել լողի պարապմունքները.

Լողով զբաղվելու կարևորությունը.  Cross Sport

1. Մկանային տոնուսի լավացում

Լողը զգալի կերպով լավացնում է մկանային տոնուսը և մկանները դարձնում է ավելի ուժեղ. Եթե համեմատենք վազքի հետ լողը ավելի էֆեկտիվ է , քանի որ վազքի ժամանակ միակ խոչընդոտը օդն է , որի խտությունը այնքան էլ մեծ չէ,ապա լողի դեպքում Ձեզ հանդիպող խոչընդոտի՝ջրի խտությունը 12 անգամ ավելի մեծ է , հետևաբար լողալիս Ձեր յուրաքանչյուր շարժում Ձեզանից ավելի շատ ուժ է պահանջում ինչն էլ նպաստում է մկանային համակարգի ուժեղացմանը.

2. Ճկունություն

Լողալիս մեր հոդերն ու կապանները գտնվում են անընդհատ շարժման մեջ ինչն էլ լավացնում է նրանց վիճակը. Իսկ ողնաշարի համար նրա օգտակարությունը ուղղակի անգնահատելի է.

3. Գոհացնող արդյունքներ – քիչ ջանքեր

Լողը թույլ է տալիս զբաղվել սպորտով առանց կմախքի վրա ավելորդ ուժ գործադրելու. Մինչև պպարանոցը սուզվելով ջրի մեջ Դուք զգում եք Ձեր քաշի միայն 10%-ը. Դա նշանակում է,որ լողավազանը  հիանալի միջավայր է հատկապես այն մարդկանց համար ,ովքեր ունեն արթրիտ և ավելորդ քաշի խնդիր.

4. Առողջ սիրտ

Լողը օգտակար է նաև սրտամկանի աշխատանքի համար. Հետազոտությունները ցույց են տալիս , որ լողը իջեցնում է սրտի անոթային խնդիրներ ունենալու հավանականությունը,քանի որ նպաստում է սրտի մկանների անխափան աշխատանքին.

5. Խոլեստերինի քանակի իջեցում

Լողը օգնում է ապահովել լիպոպրոտեինների ճիշտ քանակը օրգանիզմում և լավացնում է արյան և լիմֆատիկ անոթների վիճակը ,ինչն էլ իր հերթին նպաստում է խոլեստերինիքանակի իջեցմանը.

6. Քաշի կանոնավորում

Պատկերացնում եք մեջքի վրա 10րոպե լողալիս Դուք կկորցնեք 80 կալորիա , իսկ ազատ ոճիլողը Ձեզ կազատի 100 կալորայից.

7. Պայքար սթրեսի դեմ և գլխուղեղի աշխատանքի լավացում

Լողը մեդիատիվ պրոցես է, որի ժամանակ շնչառության և ջրի ձայնը օգնում են գլուխն ազատել ավելորդ մտքերից. Բացի այդ լողալիս օրգանիզմում կատարվում է ակտիվ նեյրոգենեզ , որը վերականգնում է սթրեսի հետևանքով կորցրած նյարդային բջիջները.
Կարծում եմ իմանալով լողի նմանատիպ օգտակար հատկությունների մասին Դուք առանց ժամանակ կորցնելու կսկսեք Ձեր լողի պարապմունքները.

Menu