Հետաքրքիր փաստեր աերոբիկայի մասին Հետաքրքիր փաստեր աերոբիկայի մասին

Հետաքրքիր փաստեր աերոբիկայի մասին / Աերոբիկա բառը կազմված է երկու հունարեն բառերից՝ Aero, որը նշանակում է օդ և Bios, որը նշանակում է կյանք. Հետևաբար, Աերոբիկան վարժության մի եղանակ է, որը թույլ է տալիս մարմնին ավելի շատ թթվածին օգտագործել` միաժամանակ պահպանելով սրտի կայունությունը.
Աերոբիական (նշ. Է հարստացված թթվածնով) առաջացել է ԱՄՆ – ում իսկ հիմնադիրը եղել է Քենետ Կուպերը , ով մշակել է բուժական վարժությունների կոմպլեքս. Ըստ Քենետ Կուպերի այդպիսի ծանրաբեռնվածությունը դրական է ազդում սիրտ-անոթային,շնչառական համակարգերի աշխատանքի վրա,ամրացնում է ոտքերի և մեջքի մկանները,ուղղում է կեցվածքը և օգնում է ազատվել սթրեսից և հոգնածությունից. Մեր օրերում աերոբիկայի հանդեպ հետաքրքրությունը օրեցօր աճում է. Ահա մի քանի հետաքրքիր փաստ աերոբիկայի մասին.













  • Դասական աերոբիկայի արմատները սկիզբ են առնում գեղարվեստական
    մարմնամարզությունից.
  • Ամեն տեսակի երաժշտություն չէ, որ կարելի է օգտագործել աերոբիկայի ժամանակ. Պարապմունքների ընթացքում հնչող երաժշտությունը չպետք է ունենա դադարներ.
  • Ըստ հետազոտությունների 20-ից 30 տարեկան մարդկանց խումբը,ովքեր զբաղվել են աերոբիկայով 3 ամիս, ունեցել են ինտելեկտի 12% աճ.
  • Որպեսզի Ձեր կառուցվածքը համապատասխանի Ձեր պահանջներին հարկավոր է աերոբիկայով զբաղվել ոչ պակաս քան 30 րոպե.
  • Աշխարհահռչակ երգչուհի Բրիթնի Սփիրսը եղել է աերոբիկայի մարզիչ իր ծնողներին պատկանող մարզասրահում.
  • Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմը արդեն երկար տարիներ իր նախավարժանքը սկսում է ստեպ աերոբիկայով.

Cross Sport Պարային Աերոբիկա
Այս ունիվերսալ մեթոդը նպաստում է կեցվածքի ճիշտ ձևավորմանը, խթանում է սիրտ-անոթային համակարգի աշխատանքը, մկանների ամրացմանն ու ճարպային բջիջների այրմանը.  Իսկ ամենակարևորն այն է, որ այս վարժության ընթացքում Դուք դրական էմոցիաներ կստանաք տարբեր պարային շարժումներից.

Պարային աերոբիկան աերոբիկայի վարժության մի ձև է, որն իրականացվում է ռիթմիկ տեմպերով` որոշ ֆոնային երաժշտության հետ միասին. Այն խմբակային մարզման տեսակ է: Մարզիչը, ընդհանուր առմամբ, բաժանում է աերոբիկայի խորեոգրաֆիան փոքր կտորների. Յուրաքանչյուր փոքր կտոր նախ ցուցադրվում է, այնուհետև կատարվում է որպես ամբողջություն. Ավանդական աերոբիկան բաղկացած է կարճ քայլերից, գծային շարժումներից, մինչդեռ ժամանակակից աերոբիկական պարունակում է նաեւ հիփ-հոփ պարային շարժումներ.
Այս շարժումները հիմնականում զուգակցվում են տեխնո, դիսկո, բիգբանդ կամ բոլիվուդ երաժշտական ժանրերի հետ.

Menu