Ֆիթնեսը կյանքում /  Ֆիթնեսի դրական կողմերը և նրա ազդեցությունը ձեր կյանքի վրա Ֆիթնեսը կյանքում

Ֆիթնեսը կյանքում / Տաղանդ, հմտություն, ունակություն, խելք, հնարավորություններ, հաջողություն- սրանք այն բոլոր հիասքանչ ատրիբուտներն են,որոնք պետք է ունենաք ձեր կյանքում. Սակայն հաջողության հասնելու համար ոչ պակաս կարևոր և ազդեցիկ է նաև կյանքի նկատմամբ դրական և լավատեսական վերաբերմունքը.

Ձեր վերաբերմունքը կյանքի նկատմամբ լինի թե՛դրական, թե՛ բացասական, միևնույն է՝ երկու դեպքում էլ դուք դրա հետ միասին չեք ծնվել. Դա այն է, ինչ ժամանակի ընթացքում ձևավորվել է՝ հիմնականում ձեր կյանքի փորձի միջոցով և ձեզ շրջապատող մարդկանց ազդեցության միջոցով.

Ֆիթնեսը կյանքում

Ֆիթնեսը կյանքում

Ֆիթնեսի դրական կողմերը և նրա ազդեցությունը ձեր կյանքի վրա

Ֆիթնեսը կյանքում

Լավ նորություն նրանց համար, ովքեր բացասական վերաբերմունք ունեն կյանքի նկատմամբ՝ այն կարող է փոխվել դրականի. Մինչ շատերը թույլ են տալիս կյանքի դժվարություններին և որոշակի հանգամանքներին կառավարել իրենց տեսակետը և վերաբերմունքը կյանքի նկատմամբ, մյուսները պարզապես աշխատում են իրենց վրա և փորձում են իրենք կառավարել այն. Որքան դրական լինի ձեր վեաբերմունքը կյանքի նկատմամբ, այնքան ավելի հաջողակ և երջանիկ կլինեք.

Ձեզ ենք ներկայացնում ֆիթնեսի 6 դրական կողմերը, որոնք օգնում են ձեզ ձեռք բերել  դրական վերաբերմունք կյանքի նկատմամբ.

Ֆիթնեսը կյանքում

1. Այրում է սթրեսը և բացասական մտքերը

Եկե՛ք առերեսենք իրականությանը՝ այդքան էլ հեշտ չէ լինել դրական և լավատես, երբ զայրացած կամ ճնշված եք,և ժամանակակից ապրելակերպի մշտական ճնշման հետ սթրեսը դառնում է ձեր կյանքի հիմնական մասնիկը, որից խուսափելը անհնար է դառնում և շատերը պարզապես համակերպվում են նրա հետ ապրելու մտքին.

Ձեր մտքերը մշտապես ազդում են ձեր տրամադրության վրա. Երբ դուք լավատես և երջանիկ եք, ձեր մտքերն էլ պայծառ և լավատես են, իսկ երբ դուք զայրացած կամ ճնշված եք, ձեր մտքերն էլ մռայլ, հոռետեսական են. Իհարկե այն ինչ դուք մտածում եք անմիջական կապ ունի ձեր՝ կյանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքի հետ.

Որքան էլ,որ անհնարին է խուսափել սթրեսի ենթարկվելուց, ջղայնանալուց և հիասթափվելուց, միևնույն ժամանակ այդքան էլ դժվար չէ այդ բացասական էներգիան այրելը. Կան մի շարք միջոցներ, որոնցից ամենաարդյունավետը ծանր մարզումներն են,երբ ամբողջ բացասական էներգիան դուրս է գալիս օրգանիզմից.

Երբ այդ ամենինչը թողնեք մարզասրահում և դուրս գաք՝ կզգաք թարմացած և առույգացած՝ նման փոթորկից հետո զգացողությանը. Յուրաքանչյուր մարզումից հետո մի քանի րոպե խորը շունչ քաշեք, մտածեք,թե որքան լավ եք ձեզ զգում և որքան հանգստացած և դրական լիցքերով լցված եք մարզումից հետո.

2. Ամենօրյա նվաճումներից հետո ինքնավստահության ձեռք բերում

Կան շատ միջոցներ՝ ձեր ես-ը կատարելագործելու համար, սակայն շատ քչերն են ժամանակ ծախսում դրա վրա, քանի որ առօրյա կյանքը գրավում է իրենց ամբողջ ուշադրությունը. Այսպիսով դուք բաց եք թողնում այդ հնարավորությունը և անտեսում եք ձեր իսկ աճը.

Երբ դուք ունեք ֆիթնես կենսակերպ, դուք ամեն օր ունենում եք որևէ դրական աճ ձեր կյանքում. Անպայման չէ դա լինի քաշի կորուստ կամ որևէ մկանային ուժեղացում. Պարզապես ամբողջությամբ ներգրավվելը մարզման մեջ կամ առողջ սնվելու ծրագիր կազմելը արդեն բավականաչափ նվաճում կարող է համարվել.

Այս կանոնավոր նվաճումները հզորացնում են ձեր ես-ի հանդեպ ունեցած հպարտությունը, և սա մի ճանապարհ է՝ ինքնազարգացման և աճի, որը օգնում է ձեզ բարձրացնել ձեր ինքնագնահատականը և ինքնավստահությունը.

3. Սովորեցնում է համբերություն և աշխատասիրություն

Ձեր ցանկալի կազմվածքին հասնելու համար երկու կարևոր պայման կա՝ համբերատարություն և ծանր աշխատանք. Սա կյանքի այն հազվագյուտ օրինակներից է, որտեղ չեք կարող կեղծել կամ խաբել. Չկա ոչ մի կախարդական լուծում. Ոչ ոք չի կարող մարզվել ձեր փոխարեն և միայն վերջնական արդյունքը ցույց կտա՝որքան աշխատանք եք ներգրավել ձեր ցանկալի կազմվածքին հասնելու համար.

Հետևաբար ֆիթնեսը համարվում է շատ լավ կյանքի ուսուցիչ. Մինչդեռ ներկայումս շատ մարդիկ արագ և հեշտ տարբերակներ են փնտրում հաջողության հասնելու համար, ֆիթնեսը սովորեցնում է որ հաջողությունը պետք է վաստակել և միայն ու միայն՝ քրտնաջան աշխատանքով. Ոչ ոք արժանի չէ հաջողության՝ եթե չի աշխատում դրա համար.

Սովորելով ֆիթնեսի տված դասերը՝ դուք կկարողանաք ձևավորել  իրատեսական վերաբերմունք կյանքում հաջողության հասնելու համար. Մի՛ սպասեք, որ հաջողությունը իր ոտքով կգա ձեզ մոտ, պարզապես աշխատեք և մի թերագնահատեք ձեր ուժերը. Գնահատեք այն ծանր աշխատանքը,որ ներգրավվում եք ֆիթնեսի մեջ, և մի հուսահատվեք,եթե ձեր ցանկալի արդյունքին չեք հասնում,քանի որ կյանքի նկատմամբ դրական վերաբերմունքի և ձեր բնավորության ձևավորումը կյանքում ավելի կարևոր և օգտակար են, քան ֆիզիկապես բարելավումը.

4. Տալիս է ձեզ ավելի շատ էներգիա

Գաղտնիք չէ, որ մարզված լինել նշանակում է ավելի շատ էներգիա ունենալ, որն էլ նշանակում է օր օրի ավելի եռանդուն և ավելի մեծ ոգևորությամբ լցված լինել. Ձեր ֆիզիկական  զգացողությունները ուղղակիորեն ազդում են ձեր մտքերի և տրամադրության վրա.

Երբ դուք անընդհատ ձեզ հոգնած և թմրած եք զգում, անհնար է որ որևէ բանի համար շատ ուրախանաք կամ ոգևորված լինեք. Իսկ մյուս կողմից, երբ զգում եք ձեզ էներգիայով լի և կենսուրախ, ձեր վերաբերմունքը կյանքի նկատմամբ անցնում է դեպի դրականի և ձեռք եք բերում լավատեսություն.

Ֆիզիկապես շատ էներգիա ձեռք բերելուց զատ՝ մարզումների մեջ ընկղմվելը ձեր մեջ սերմանում է մի փաստ՝ դուք ի վիճակի եք դժվարություններ հաղթահարել. Մեկ այլ կերպ ասած՝ այն հզորացնում է ձեզ մտավոր առումով.Այն օգնում է ձեզ բարձրացնել ձեր ինքնավստահության մակարդակը՝ ապացուցելով, որ դուք ընդհանուր առմամբ կարող եք հաղթահարել կյանքի մարտահրավերները.

Ծանր մարզումները, այնուամենայնիվ, կարող են շատ սթրեսային լինել ձեր օրգանիզմի համար, այդ պատճառով հոգ տարեք նրա մասին սնվելով բացարձակապես առողջ սննդով և շատ ժամանակ հատկացրեք օրգանիզմի հանգստանալուն.

5. Սովորեցնում է ձեզ համեստություն

Համեստությունը մարդկային կարևորագույն որակ է համարվում երկու պատճառով. Առաջինը՝ համեստ մարդը միշտ ավելի հեշտ է ձևավորում հարաբերություններ այն մարդկանց հետ,ովքեր ունեն ազնվություն և նրանց հետ, ովքեր դրական ներդրում կունենան իրենց կյանքում. Երկրորդը՝ համեստ մարդը միշտ բաց է յուրաքանչյուր նոր բան սովորելու հարցում,քանի որ նրանք ավելի տեղյակ են իրենց սահմանափակումներից և ցանկանում են աճել.

Ֆիթնեսը համարվում է համեստություն սովորեցնող ամենալավ ուսուցիչը, քանի որ այն շատերի համար կյանքում ամենադժվար փորձությունն է. Առաջընթացի հասնելը ֆիթնեսում միշտ դժվար ու ծանր է. Նայեք ձեր շուրջը և տեսեք, թե որքան մարդ է առանց ջանք խնայելու մարզվում և ինչ որ առաջընթաց ունենում. Սա ձեզ կօգնի գիտակցել, թե որքան շատ մոտիվացված մարդիկ կան, ովքեր կարող են ձեզ մրցակից համարվել համառության և պարտավորվածության առումով.

Այնուամենայնիվ միշտ հիշեք, թե որտեղ եք հասել, և որքան երկար ճանապարհ եք անցել և ընդունեք այն փաստը, որ միշտ կգտնվի այն մարդը,ով ավելի շատ առաջընթաց ունի քան դուք. Այնուամեյնիվ մի՛ հուսահատվեք այդ փաստից, այլ ընդհակառակը՝ թույլ տվեք նրանց մոտիվացնել ձեզ՝ ավելիին հասնելու. Թույլ տվե՛ք ձեր համեստությանը մի կողմ դնի բոլոր մրցակցային զգացողությունները և օգնի ձեզ առաջ շարժվել.

6. Սովորեցնում է ձեզ, որ ամենինչ չէ,որ կարող եք վերահսկել

Մի կողմից ֆիթնեսը տալիս է ձեզ վստահություն, որ դուք ունեք այն ուժը,որով կարող եք ամբողջապես փոխել ձեր կյանքը, մյուս կողմից էլ այն սովորեցնում է ձեզ,որ ամենինչ չեք կարող վերահսկել.

Երբեմն ամենաուշադիր մարդիկ նույնիսկ կարող են պատահարների մեջ ընկնել կամ վնասվածքներ ստանալ, և երբեմն էլ ամենաառողջ և մարզված մարդիկ կարող են հանդիպել ծանր հիվանդությունների.

Մեկ այլ դաս, որը կսովորեք ֆիթնեսի միջոցով, դա գիտակցելն է,որ երբեմն նույնիսկ երբ դուք անում եք ամեն ինչ ճիշտ և մարզվում եք պատշաճ կերպով, կարող է և ձեր ցանկալի արդյունքին այդպես էլ չհասնեք.

Սա շատ կարևոր դաս է, քանի որ բոլորս էլ գիտենք՝ կյանքը միշտ չէ,որ արդար է. Այն մարդը, ով չի ընդունում այս փաստը անխուսափելիորեն ձեռք է բերում կյանքի հանդեպ վատ վերաբերմունք, որի ընթացքում միշտ բողոքում և դժվարացնում են իր կյանքը. Այսպիսով նրանք ոչնչի չեն հասնում կյանքում.

Այս փաստի ընդունումը օգնում է ձեզ պահպանել լավատեսական վերաբերմունք, որի շնորհիվ ձեր մտքերն են դառնում դրական, և դուք միշտ բաց եք լինում նոր հնարավորությունների համար.

Երբ մարդիկ մտածում են ֆիթնեսի մասին, առաջինը,որ գալիս է իրենց մտքին դա գեղեցիկ կազմվածքն է և առողջ լինելն է. Սրանք,իհարկե, շատ կարևոր են յուրաքանչյուրի համար, բայց ինչպես տեսաք այս նշումներից, ձեր ներսում կատարվող փոփոխությունները նույնքան էական են,որքան ֆիզիկականը.

Մեկ այլ բառերով՝ ֆիթնեսը օգնում է ձեզ կերտել ձեր կերպարը. Այն ունակ է ձեզ ավելի լավ մարդ դարձնել և սովորոցնում է կյանքի հանդեպ ճիշտ վերաբերմունք ձևավորել.

 

Menu