Անհատական մարզիչ
7 պատճառ՝ ինչու մարզվել անհատական մարզչի հետ 
Անհատական մարզիչ
Կան շատ պատճառներ,թե ինչու են մարդիկ ընտրում մարզվել մարզչի հետ. Շատերը ցանկանում են անհատականացված ծրագիր, որպեսզի կարողանան քաշ կորցնել կամ վերադառնան իրենց ցանկալի կազմվածքին,մյուսներն էլ պարզապես որպեսզի ավելի պատասխանատու կերպով վերաբերվեն մարզումներ. Ձեր ֆիթնես ճանապարհի որ հատվածում էլ որ լինեք, անհատական մարզիչը նա է, ում շնորհիվ դուք կհասնեք ձեր ցանկալի քաշին կամ կազմվածքին. Թվարկու ենք մի քանի պատճառ՝ ինչու է հարկավոր մարզվել միայն և միայն անհատական մարզչի հետ.

Անհատական մարզիչ
Click to inspect, then edit as needed.
1. Դուք ոչ մի արդյունք չեք տեսնում
Եթե դուք արդեն մի քանի շաբաթ կամ ամիսներ հետևողականորեն մարզվում եք և քաշ չեք կորցնում կամ չեք հասնում ձեր ցանկալի արդյունքին,այս դեպքում անհատական մարզիչ ընտրելը ճիշտ որոշում կհամարվի.
Ահա այս դեպքում մի քանի քայլ հրաշալի մարզիչը կարող է անել.
- Ուշադիր զննել ձեր ներկայիս ծրագիրը,և մշակել այնպես,որ այն դառնա ավելի արդյունավետ և որակյալ.
- Ստիպել ավելի շատ մարզվել.Շատ հաճախ մարդիկ չեն հասնում իրենց ցանկալի արդյունքին, քանի որ ամբողջ ուժով չեն մարզվում. Շատ հեշտ է կիսատ մարզվել, երբ դու քեզանով ես մարզվում, իսկ երբ ունես մարզիչ,որը հսկում է քեզ,շատ ավելի դժվար է դառնում ծանր մարզումներից խուսափելը.
- Քննարկել ձեր նպատակները. Նա կարող է միասին ձեզ հետ քննել՝ որքանով են իրական ձեր նպատակները.
- Դրդել ձեզ մոտիվացված մնալ և շարունակել մարզումները. Գիտակցելով որ ունեք պայմանավորվածություն՝ ինքներդ ձեզ կստիպեք չբացակայել մարզումներից.
Ձեզ օգնել ճիշտ քաշեր ընտրել և ճիշտ կատարել վարժությունները. Հաճախ մարդիկ հիմնականում կենտրոնանում են կարդիո վազքի վրա՝ մոռանալով որ քաշային վարժությունները նույնպես շատ կարևոր են. Ահա այն ինչ,անձնական մարզիչը կարող է ձեզ սովորեցնել.
2. Դուք չգիտեք որտեղից սկսել.
Բոլոր նորեկներն էլ մարզումների սկզբում բախվում են մի շարք դժվարությունների՝ մտածելով որ մարզվելը բավականին բարդ է, սակայն ոչ ոք ճիշտ մարզվելու գիտելիքներով չի ծնվել. Երբ առերեսում եք ամբողջական մարզումների գրաֆիկ կազմելու խնդրին՝զգում եք,որ միայնակ չեք կարողանում այդ խնդիրը լուծել.
Եթե դուք չեք կողմնորոշվում ինչպես մարզվել, մարզիչը կօգնի ձեզ՝
- Պարզել՝ որոնք են ճիշտ վարժությունները ձեր կազմվածքի համար. Միգուցե դուք չգիտեք՝ ինչը կաշխատի ձեր կազմվածքի, գրաֆիկի հետ կամ որ ազատ մարզասարքից օգտվեք այդ պահին. Մարզիչը բոլոր այս հարցերում կօգնի ձեզ.
- Կօգնի ձեզ կազմել հատուկ ձեզ համար նախատեսված ծրագիր. Մարզիչը կառաջնորդի ձեզ՝ ինչպես սկսել մարզվել և ինչպիսի նախնական վարժություններ ի վիճակի կլինեք կատարել.
- Կօգնի ձեր գրաֆիկը կազմել.Մարզիչը ձեզ հետ միասին կկազմի ձեր գրաֆիկը.Կհասկանաք երբ կկարողանաք մարզվել և ինչ անել մնացած օրերը, երբ չեք մարզվելու իր հետ.
3. Դուք ձանձրացել եք նույնանման մարզումներից.
Եթե դուք փորձառու մարզվող եք, դուք միգուցե և անհատական մարզչի կարիք չզգաք. Այնուամենայնիվ դա շատ լավ որոշում կարող է լինել եթե զանազանության կարիք եք զգում ձեր մարզման մեջ.
Ահա թե ինչ կարող է անել անհատական մարզիչը.
Թարմ հեռանկար ներկայացնել ձեզ մարզումների հետ կապված. Մարզիչը այս ամենին նայում է օբյեկտիվ աչքով և
- կարող է ուղղումներ անել կամ նոր վարժություններ ավելացնել մարզումների մեջ, որոնք այն կդարձնեն ավելի հետաքրքիր և զվարճալի.
- Նոր մտահաղացումներ ավելացնել ձեր ծրագրին.
- Ծանոթացնել նոր մարզասարքերի հետ.
- Օգնում է սահմանել նոր և ավելի դժվար նպատակներ.
4. Դուք ցանկանում եք սովորել՝ ինչպես մարզվել ինքնուրույն.
Եթե ձեր նպատակը ձեր անհատական մարզումները կատարելն է և միայնակ մարզվելը, միևնույն է հարկավոր է մի քանի մարզում անցկացնել մարզչի հետ՝ սովորելու ինչպես ճիշտ մարզվել.Սա շատ կարևոր է նրանց համար,ովքեր նոր են կատարում քաշային վարժություններ և ճիշտ կատարելու ձևը չգիտեն.
Այս դեպքում մի քանի քայլ,որոնք կարող է անել ձեր մարզիչը՝
- Սովորեցնել ձեզ՝ ինչպես են աշխատում ձեր մկանները. Սա չափազանց կարևոր է նրանց համար,ովքեր որոշել են տանը մարզվել կամ մարզասրահում՝ միայնակ.
- Սովորեցնել ձեզ վարժություններ,որոնք կենտրոնացված են հատուկ մկաններիի վրա. Շատ կարևոր է տնային պայմաններում մարզվողների համար. Իմանալով տարբեր տեսակի վարժություններ՝ կկարողանաք ստեղծել ձեր սեփական մարզման ծրագիրը՝ նույնիսկ տան պայմաններում.
- Սովորեցնել՝ ինչպես ճիշտ կերպով ծանր քաշեր բարձրացնել. Որքան հաճախ որևէ քաշ բարձրացնել, ինչպես ընտրել որքան քաշ է հարկավոր ձեզ բարձրացնել և որքան անգամ կատարել այդ վարժությունը, միայն ու միայն մարզիչը կարող է ճիշտ որոշել.
- Ճիշտ օրինակ ծառայել ձեզ համար. Որևէ վնասվասծք չստանալու համար դուք պետք է յուրաքանչյուր վարժություն ճիշտ կերպով կատարեք. Այս դեպքում մարզիչը ճիշտ օրինակ կարող է ծառայել և ցույց տալ՝ ինչպես ճիշտ կատարել վարժությունը.
5. Դուք ունեք պատասխանատվություն ձեռք բերելու և մոտիվացիայի կարիք.
Դուք մոտիվացիա կարող եք ստանալ յուրաքանչյուրից և յուրաքանչյուր իրավիճակից. Դուք կարող եք ունենալ հատուկ նապատակներ մարզվելու համար, օրինակ՝ ավելի առողջ լինել կամ արյան բարձր ճնշումից ազատվել.
Դուք նաև կարող եք ունենալ հատուկ մոտիվատորնեն մարզվելու համար, օրինակ՝ գեղեցիկ կազմվածք ունենալ հատուկ օրվա համար, հատուկ զգեստի համար և այլն.
Անհատական մարզիչ ընտրելը կարող է դառնալ հենց այն մոտիվացիան, որը դուք փնտրում եք մի քանի պատճառներով՝
- Ֆինանսապես: Դուք ներդնում եք գումար ձեր նպատակին հասնելու համար, այսպիսով գումար չկորցնելը կարող է պատճառ դառնալ մարզումերին հաճախելու համար.
- Ձեր ժամանակը: Դուք ներդնում եք ոչ միայն ձեր գումարը, այլ նաև թանկագին ժամանակը.Սա գիտակցելը մոտիվացնում է ձեզ մարզվել.
6. Դուք ունեք հատուկ հիվանդություն կամ վնասվածք.
Եթե դուք ունեք հատուկ հիվանդություն կամ վնասվածք, ապա ձեր բժիշկը անկասկած նշանակել է ձեզ մարզումներ. Բայց ինչպե՞ս եք դուք մարզվելու,եթե ունեք սաստիկ ցավ կամ եթե մարզվելուց ցավը ավելի է ուժեղանում.Այստեղ օգնության է գալիս մարզիչը.Մի քանի խնդիր, որոնց հետ ձեր մարզիչը կարող է աշխատել՝
- Մարզումներ արթրիտի դեպքում.
- Մարզումներ սրտային հիվանդությունների դեպքում.
- Մարզումներ շաքարային դիաբետ ունեցող մարդկանց հետ.
- Մարզումներ հին կամ քրոնիկական վնասվածների դեպքում.
- Մարզումներ մեջքի կամ պարանոցային ցավերի դեպքում.
- Օգնություն՝ կազմելու ծրագիր նրանց համար,ովքեր հղի են կամ ցանկանում են հղիանալ.
7. Դուք հսկողության և աջակցության կարիք ունեք մարզումների ընթացքում.
Որոշ մարդիկ գիտեն ինչպես մարզվել, նույնիսկ գիտեն ինչպես ճիշտ կատարել այդ վարժությունը, բայց նրանց դուր է գալիս ունենալ մարզիչ իրենց կողքին, ով կհսկի իրեն և կաջակցի.
Այս իրավիճակում մարզիչը կարող է անել հետևյալ քայլերը՝
- Կարող է լինել վերահկսիչդ: Եթե դուք բավականին ծանր քաշերով եք մարզվում,մարզիչը կարող է օգնել ձեզ կատարել այդ վարժությունները առանց որևէ վնասի.
- Օգնել ձեզ չշեղվել մարզումից: Եթե դուք գիտեք,որ ունեք սովորություն փախչել մարզումներից, անպայման մարզվեք մարզչի հետ. Այս դեպքում դուք ավելի պարտավորված կզգաք ձեզ և ավելի եռանդով կմարզվեք՝ իմանալով,որ ձեզ ձեր մարզիչը հետևում է.
- Մարզիչից զատ լինել ձեր մարզման ընկերը: Միգուցե դուք կարիք ունեք ոչ թե ինչ որ մեկի,ով ձեզ հրահանգներ կտա՝ ինչպես մարզվել, այլ ընկերոջ,ով նույնիսկ ձեզ հետ կմարզվի,որպեսզի ձեզ միայնակ չզգաք.

ԱՆՀԱՏԱԿԱՆ ՄԱՐԶԻՉ
Տես ավելին…