5 Միֆ ֆիթնեսի մասին որոնց պետք է դադարեք հավատալ 5 fitness myths / 5 Միֆ ֆիթնեսի մասին

5 Միֆ ֆիթնեսի մասին / Այսօր ֆիթնեսը ուղղակի օգտակար սովորություն չէ,այլ իրական նորաձև թրենդ.Եվ դա չի կարող չուրախացնել,ի տարբերություն ֆիթնեսի վերաբերյալ առատ տեղեկատվության ,որում հեշտ է շփոթվելը,ուշադրություն դարձնելով ամենևին ոչ այնտեղ , որտեղ հարկավոր է.Եթե դուք պրոֆեսիոնալ մարզիչ չեք,ապա փաստերի տարբերակումը հորինվածից կարող է լինել ոչ այնքան հեշտ առաջադրանք.
Մյուս կողմից,անհատական մարզիչները մեծ հաճույքով մեկնաբանում են սպորտային բանահյուսությունները,օգնելով նորեկներին հասկանալ առողջ ապրելակերպի նրբությունները.Այս նյութում մենք հավաքել ենք միանգամից ֆիթնեսի մասին 5  առասպել,որոնց դուք արժե դադարեք հավատալ հենց այս

5 Միֆ Ֆիտնեսի Մասին

5 Միֆ Ֆիտնեսի Մասին

5 Միֆ  ֆիթնեսի մասին որոնց պետք է դադարեք հավատալ

Միֆ 1.
Միֆ 2.
Միֆ 3.
Միֆ 4.
Միֆ 5.
Միֆ 1.

Միֆ 1. Քաշ կորցնելու ամենալավ միջոցը – պակասեցնել կալորիաները

«Մեր օրգանիզմը ավելի խելացի է , քան մենք կարծում ենք» ասում է Ջարի Լավը՝ֆիթնես ծրագրի հեղինակ. «Երբ մենք ուտում ենք բավականին քիչ, մեր օրգանիզմը ընդունում է դա ինչպես քաղց,դանդաղեցնում նյութափոխանակությունը և կուտակում ճարպերը,որպես ավելորդ էներգիայի աղբյուր».Այդ իսկ պատճառով ավելի ճիշտ մոտեցում է ուտել հաճախակի(օրական 5-6 անգամ),բայց փոքր չափաբաժիններով.Այդ թվում չի կարելի օգտագործել ավելի քիչ կալորիա ,քան անհրաժեշտ է մեր օրգանիզմի նորմալ գործունեության համար.Կանանց համար դա օրական 1200կկալ-ն  է,իսկ տղամարդկանց համար 1800կկալ-ը.

Միֆ 2.

Միֆ 2. Աշխատանքը «գանտելների» հետ  կխթանի միայն մկանների առաջացմանը

«Մկանների ճիշտ մասսան ապահովելը առանց հատուկ խթանող սպորտային պրեպառատների անհնար է շատ կանանց համար » բացատրում է անհատական մարզիչ Քրիս Ֆրայթագը.Փորձագետը ավելացնում է , որ կանանց օրգանիզմը պարունակում է շատ մեծ քանակությամբ էստրոգեն, որն էլ բնական ճանապարհով դանդաղեցնում է մկանների աճի գործընթացը.Միևնույն ժամանակ,աշխատանքը նույնիսկ քիչ ծանրության հետ,ունի մեծ նշանակություն ճիշտ ռելիեֆի ձևավորման համար, և ավելացնելով այս ամենին , այդպիսի մարզումների ժամանակ այրվում է ճարպերի ավելի մեծ քանակ , քան կարդիո վարժությունների ժամանակ,նույնիսկ եթե հետո դուք ուղղակի  նստելու եք բազմոցին.

Միֆ 3.

Միֆ 3.
Որովայնի վարժությունները ամենաարագ ճանապարհն է հարթ որովայն ունենալու համար

Գրեթե մենք բոլորս վստահ ենք , որ այդքան ցանկալի որովայնի մկանների համար,անհրաժեշտ է կատարել որովայնի վարժություններ և այլ տարբերակ լինել չի կարող.Բայց այդ պահին մենք մոռանում ենք,որ իդեալական որովայնը ամեն դեպքում թաքնված է լինելու մի շերտ ճարպային հյուսվածքի տակ,եթե չաշխատեք այդ խնդրի դեմ ևս.«Այդպիսի վարժություններ կատարելը անխոս կդարձնի ձեր որովայնային մկանները ավելի ուժեղ,բայց այդ գործընթացի ժամանակ դուք չեք այրի ճարպեր ,և այդ մասին մոռանալ պետք չէ» մեկնաբանում է Աարոն Սվանը.Փնտրեք լուծումը ճիշտ սննդակարգի մեջ,որը պարունակում է ցածր քանակի ածխաջրեր,բարձր քանակի սպիտակուցներ,առողջ ճարպեր,ինչպես նաև մրգեր և ցածր սննդային արժեքով բանջարեղեն.Եվ իհարկե շարունակեք մարզասրաահում մարզվելը.

Միֆ 4.

Միֆ 4. Սովորական կոլայի փոխարինումը դիետիկ տարբերակով – հիանալի տարբերակ է

«Ինչից սկսել եթե ցանկանում եք ունենալ առողջ ապրելակերպ» մտածում եք դուք և գալիս այն եզրահանգման, որ դասական կոլայի փոխարինումը դիետիկ տարբերակով հիանալի միտք է.Իրականում այդպիսի գազավորված ըմպելիքը նույնպես պարունակելով մինիմում կալորիա օգոտ չի բերում ձեր օրգանիզմին.Հետազոտությունը , որը անցկացվել է ԱՄՆ-ի «Պերդյու» համալսարանում,ցույց է տվել որ,մկներին,որոնց տվել էին ըմպելիքներ արհեստական քաղցրացուցիչներով,արդյունքում օգտագործել են ավելի շատ կալորիա և որպես հետևանք հավաքել են մեծ քաշ,քան մկները որոնց տվել են  ըմպելիքներ շաքարով.Դա խոսում է այն մասին <դիետիկ> ոչ միշտ է հավասար<առողջ>.Ճիշտ սննդակարգով զբաղվող փորձագետները խորհուրդ են տալիս ընտրել հասարակ ջուր(կամ ջուր լիմոնով և կիտրոնի կտորներով),որպեսզի ապահովեք ռացիոնի իդեալական կալորիականությունը և միարժամանակ օպտիմալ հիդրատացիան.

Միֆ 5.

Առասպել 5. Դուք կարող եք մարզել ձեր նախընտրած մարմնի հատվածը

Վատ չէր լինի,եթե մենք ունենայինք հնարավորություն ընտրել թե մեր մարմնի որ հատվածներում կուտակված ճարպից ենք ուզում ազատվել առաջնահերթ.Ցավոք ի ուրախություն կամ տխրություն դա անհնար է.«Գիտական ճշմարտությունը կայանում է նրանում,որձեր մարմինը ինքն է որոշում,թե որ հատվածում այրի ճարպերը,հիմնվելով գենետիկ մեխանիզմի վրա.Եվ դա կախված չէ նրանից,թե ձեր մարմնի որ հատվածն եք դուք մարզում այս պահին.»ասում է Սամանտա Քլեյթոնը անհատական մարզիչ և ֆիթնես աստղ.Այդ իսկ պատճառով փոխարենը աշխատեք որևէ հատվածի վրա,ծախսեք ձեր ժամանակը ամբողջ մարմնի լիարժեք մարզման համար,որի ժամանակ կայրեք ավելի շատ կալորիա և կունենաք ավելի մեծ օգուտ.

Menu