Առավոտյան փաթեթ կանանց համար (12 այց)

  1. Գլխավոր
  2. Կանանց համար
  3. Առավոտյան փաթեթ կանանց համար (12 այց)

Առավոտյան փաթեթ կանանց համար (12 այց)

10,000AMD

Նկարագրություն

Առավոտյան փաթեթ կանանց համար (12 այց) Woman Full

 

Հաճախումների քանակ – 12 այց
Հաճախման ժամեր` 07:00 – 11:00
Վավերականության ժամկետ – 30 օր

Փաթեթը նեռառում է՝ Փակ լողավազան, Մարզասրահ, Շոգեբաղնիք, Սեղանի թենիս, Մարզադահլիճ.

Cross Սպորտային համալիրի կանոնակարգ

“Cross” Սպորտային համալիրի աշխատանքային ժամերն են 07:00 –ից մինչ 22:00 շաբաթվա բոլոր օրերին: Համալիրի ադմինիստրացիան իրավունք է վերապահում տարվա ընթացքում հայտարարել ոչ աշխատանքային օրեր` /տոնական, հիշատակի և սանիտարական/ նախապես պատշաճ կերպով ծանուցելով անդամներին հեռախոսի, email հաղորդագրության, փոստի, sms հաղորդագրության, հայտարարության տարածման միջոցով:

Համալիրի  ադմինիստրացիան  պարտավոր է `

  1. Պահպանել համապատասխան մաքրություն` համալիրի տարածքում:
  2. Ապահովել Մերսման սրահի աշխատանքը համալիրի կողմից նշանակված օրերին 15:00-22:00 ժամերի ընթացքում:
  3. Տրամադրել աբոնեմենտ վերջինիս կորուստի դեպքում սահմանված 2000 դրամ տուգանային վճարը անդամի կողմից վճարելուց հետո 24 ժամվա ընթացքում:
  4. Պահպանել հաճախորդի կողմից տրամադրված անձնական ինֆորմացիան և կոնտակտային տվյալները, օգտագործել միայն “Cross” Սպորտային համալիրի կողմից SMS, email և փոստային հաղորդագրությունների ուղարկման, ակցիաների և այլ միջոցառումների իրազեկման նպատակով:

                                                                                                  ՈՒշադրություն

 

  1. Աբոնեմենտը չի կասեցվում հիվանդության, գործուղման և այլ դեպքերում, կասեցման ծառայությունը վճարովի է` 5000 դրամ:
  2. Սպորտային համալիրը չօգտագործված այցելությունների գումարը չի վերադարձնում:
  3. Սպորտային դահլիճը տրամադրվում է ըստ գրաֆիկի:
  4. Սպորտային համալիրի լողավազանի ջրի ջերմաստիճանը կարող է տատանվել 26-30, օդի ջերմաստիճանը 25-30 (կախված տարվա եղանակից և օդի ջերմաստիճանից):
  5. Փաթեթի գործարկման ժամկետը  30 օր է ՝ ակտիվացման պահից (առաջին այցից)
  6. Փաթեթի գումարը վերադարձվում՝ է բացառապես հդմ-կտրոնի առկայության պարագայում ( պահպանեք կտրոնը )
  7. Փաթեթի գումարի վերադարձի պարագայում ՝  մեկ այցից  գանձվում է 5000 ՀՀ. դրամ .
  8. Մուտքը մարզասրահներ և լողավազան միայն համապատասխան սպորտային համազգեստով:
  9. 8 կամ 12 այցելությամբ սահմանված ելքի ժամից ուշացման դեպքում, համակարգը ավտոմատ պակասեցնում է 2 այցելություն:
  10. Աբոնեմենտի քարտը երկրորդ անձին փոխանցելու դեպքում աբոնեմենտը կասեցվում է, առանց գումարի վերադարձման:
  11. Քարտը ենթակա չէ վերադարձի եթե առկա է 1-ից ավել այցելություն:
  12. Արգելվում է լողավազանից օգտվել լողավազանի մաքրման ժամերին ՝Երկ.-Հինգ.-ի օրերին ժամը՝11:00-ից մինչև 12:30-ը,  ուրբ.-կիր օրերին՝ 12:00-ից մինչև 12:30-ը:
  13. Պահարանի բանալի կորցնելու դեպքում հաճախորդը պարտավոր է վճարել 3000 դրամ:

Արգելվում է՝

  1. Աղտոտել լողավազանի տարածքը:
  2. Վնասել մարզասարքերը, սարքավորումնորը և կահույքը:
  3. Ծխել սպորտային համալիրի տարածքում:
  4. Խախտել հասարակական կարգը, հայհոյել, խոսել բարձր ձայնով, խանգարել երրորդ անձանց:
  5. Մարզահամալիր ներկայանալ ոչ սթափ վիճակում, ալկոհոլի կամ թմրադեղերի ազդեցության տակ:
  6. Օգտվել լողավազանից առանց համապատասխան լողազգեստի և լողի գլխարկի/երկար մազեր ունեցող անձանց դեպքում:
  7. Լողազգեստով գտնվել՝ մարզասրահում, մարզադահլիճում, թենիսի սրահում և աերոբիկայի սրահում:
  8. Ոտքերը դնել սեղանին կամ աթոռին:
  9. Թողնել երեխաներին առանց վերահսկողության սպորտային համալիրի տարածքում:
  10. Օգտվել լողավազանից և շոգեբաղնիքից առանց ցնցուղ ընդունելու:
  11. Օգտագործել մաշկի տարատեսակ քսուքներ ինչպես դրսի այնպես էլ ներսի լողավազաններում.
  12. Համբուրվել, գրկախառնվել, խեղդել իրար, ջրացատկ, խանգարել երրորդ անձանց, բռնել իրար և այլն:
  13. Շրջել լողավազանի տարածքում առանց հողաթափերի:
  14. Ոգելից խմիչք օգտագործել սպորտային համալիրի տարածքում:
  15. Խմիչք, մթերք բերել սպորտային համալիր:
Menu