ՓԱԹԵԹԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Փաթեթ Couple (Զույգ) 
Հաճախումների քանակ – Անսահմանափակ
Այցելուների քանակը-2
Հաճախման ժամեր` 07:00 – 22:00
Վավերականության ժամկետ – 30 օր
Փաթեթը նեռառում է՝ Փակ լողավազան, Շոգեբաղնիք, Մարզասրահ, Մարզադահլիճ, Սեղանի թենիս, Խմբակայն մարզումներ՝ Աերոբիկա, Յոգա, Կինեզոթերապիա
“Cross” Սպորտային համալիրի աշխատանքային ժամերն են 07:00 –ից մինչ 22:00 շաբաթվա բոլոր օրերին: Համալիրի ադմինիստրացիան իրավունք է վերապահում տարվա ընթացքում հայտարարել ոչ աշխատանքային օրեր` /տոնական, հիշատակի և սանիտարական/ նախապես պատշաճ կերպով ծանուցելով անդամներին հեռախոսի, email հաղորդագրության, փոստի, sms հաղորդագրության, հայտարարության տարածման միջոցով:
Համալիրի ադմինիստրացիան պարտավոր է `
- Պահպանել համապատասխան մաքրություն` համալիրի տարածքում:
- Ապահովել Մերսման սրահի աշխատանքը համալիրի կողմից նշանակված օրերին 15:00-22:00 ժամերի ընթացքում:
- Տրամադրել աբոնեմենտ վերջինիս կորուստի դեպքում սահմանված 2000 դրամ տուգանային վճարը անդամի կողմից վճարելուց հետո 24 ժամվա ընթացքում:
- Պահպանել հաճախորդի կողմից տրամադրված անձնական ինֆորմացիան և կոնտակտային տվյալները, օգտագործել միայն “Cross” Սպորտային համալիրի կողմից SMS, email և փոստային հաղորդագրությունների ուղարկման, ակցիաների և այլ միջոցառումների իրազեկման նպատակով:
- Աբոնեմենտը չի կասեցվում հիվանդության, գործուղման և այլ դեպքերում, կասեցման ծառայությունը վճարովի է` 5000 դրամ:
- Սպորտային համալիրը չօգտագործված այցելությունների գումարը չի վերադարձնում:
- Սպորտային դահլիճը տրամադրվում է ըստ գրաֆիկի:
- Սպորտային համալիրի լողավազանի ջրի ջերմաստիճանը կարող է տատանվել 26-30, օդի ջերմաստիճանը 25-30 (կախված տարվա եղանակից և օդի ջերմաստիճանից):
- Փաթեթի գործարկման ժամկետը 30 օր է ՝ ակտիվացման պահից (առաջին այցից)
- Փաթեթի գումարի վերադարձի պարագայում ՝ մեկ այցից գանձվում է 3000 ՀՀ. դրամ .
- Մուտքը մարզասրահներ և լողավազան միայն համապատասխան սպորտային համազգեստով:
- 12 այցելությամբ սահմանված ելքի ժամից ուշացման դեպքում, համակարգը ավտոմատ պակասեցնում է 2 այցելություն:
- Աբոնեմենտի քարտը երկրորդ անձին փոխանցելու դեպքում աբոնեմենտը կասեցվում է, առանց գումարի վերադարձման:
- Քարտը ենթակա չէ վերադարձի եթե առկա է 1-ից ավել այցելություն:
- Երկ.-Հինգ.-ի օրերին ժամը՝11:00-ից մինչև 12:30-ն լողավազանի մաքրման ժամը, իսկ ուրբ.-կիր՝ 12:00-ից մինչև 12:30-ն:
- Պահարանի բանալի կորցնելու դեպքում հաճախորդը պարտավոր է վճարել 3000 դրամ:
Ակումբի անդամները /հաճախորդ/ պարտավոր է կատարել ստորև բերված պարտավորությունները. պահպանել համընդհանուր կարգ ու կանոն և մաքրություն սպորտային համալիրի տարածքում, խնամքով վերաբերվել մարզասարքերին, սարքավորումներին և կահույքին, ինչպես նաև՝ արգելվում է մուտք գործել մարզադահլիճներ կամ օգտվել մարզասարքերից` մերկ, ներքնազգեստով կամ լողազգեստով:
Արգելվում է՝
- Ծխել սպորտային համալիրի տարածքում:
- Խախտել հասարակական կարգը, հայհոյել, խոսել բարձր ձայնով, խանգարել երրորդ անձանց:
- Մարզահամալիր ներկայանալ ոչ սթափ վիճակում, ալկոհոլի կամ թմրադեղերի ազդեցության տակ:
- Օգտվել լողավազանից առանց համապատասխան լողազգեստի և լողի գլխարկի/երկար մազեր ունեցող անձանց դեպքում/:
- Լողազգեստով գտնվել՝ մարզասրահում, մարզադահլիճում, թենիսի սրահում և աերոբիկայի սրահում:
- Բարի ծառայություններից օգտվելուց` ոտքերը դնել սեղանին կամ աթոռին:
- Թողնել երեխաներին առանց վերահսկողության սպորտային համալիրի տարածքում:
- Օգտվել լողավազանից և շոգեբաղնիքից առանց ցնցուղ ընդունելու:
- Օգտագործել մաշկի տարատեսակ քսուքներ ինչպես դրսի այնպես էլ ներսի լողավազաններում.
- Համբուրվել, գրկախառնվել, խեղդել իրար, ջրացատկ, խանգարել երրորդ անձանց, բռնել իրար և այլն:
- Շրջել լողավազանի տարածքում առանց հողաթափերի:
- Ոգելից խմիչք օգտագործել սպորտային համալիրի տարածքում:
- Խմիչք, մթերք բերել սպորտային համալիր: