Առավոտյան 07։00-11։00 (8 այց)

15,000AMD

Հասանելիություն։ Առկա է
-
+
Կիսվել:

ՓԱԹԵԹԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Փաթեթ Առավոտյան 07:00 – 11:00 (8 այց) Առավոտյան 07։00-11։00 (8 այց)


Հաճախումների քանակ – 8 այց

Հաճախման ժամեր` 07:00 – 11:00
Վավերականության ժամկետ – 30 օր

Փաթեթը նեռառում է՝ Փակ լողավազան, Մարզասրահ, Շոգեբաղնիք, Սեղանի թենիս, Մարզադահլիճ.

“Cross” Սպորտային համալիրի աշխատանքային ժամերն են 07:00 –ից մինչ 22:00 շաբաթվա բոլոր օրերին: Համալիրի ադմինիստրացիան իրավունք է վերապահում տարվա ընթացքում հայտարարել ոչ աշխատանքային օրեր` /տոնական, հիշատակի և սանիտարական/ նախապես պատշաճ կերպով ծանուցելով անդամներին հեռախոսի, email հաղորդագրության, փոստի, sms հաղորդագրության, հայտարարության տարածման միջոցով:

Համալիրի  ադմինիստրացիան  պարտավոր է `

  1. Պահպանել համապատասխան մաքրություն` համալիրի տարածքում:
  2. Ապահովել Մերսման սրահի աշխատանքը համալիրի կողմից նշանակված օրերին 15:00-22:00 ժամերի ընթացքում:
  3. Տրամադրել աբոնեմենտ վերջինիս կորուստի դեպքում սահմանված 2000 դրամ տուգանային վճարը անդամի կողմից վճարելուց հետո 24 ժամվա ընթացքում:
  4. Պահպանել հաճախորդի կողմից տրամադրված անձնական ինֆորմացիան և կոնտակտային տվյալները, օգտագործել միայն “Cross” Սպորտային համալիրի կողմից SMS, email և փոստային հաղորդագրությունների ուղարկման, ակցիաների և այլ միջոցառումների իրազեկման նպատակով:

 

ՈՒշադրություն

 

  1. Աբոնեմենտը չի կասեցվում հիվանդության, գործուղման և այլ դեպքերում, կասեցման ծառայությունը վճարովի է` 5000 դրամ:
  2. Սպորտային համալիրը չօգտագործված այցելությունների գումարը չի վերադարձնում:
  3. Սպորտային դահլիճը տրամադրվում է ըստ գրաֆիկի:
  4. Սպորտային համալիրի լողավազանի ջրի ջերմաստիճանը կարող է տատանվել 26-30, օդի ջերմաստիճանը 25-30 (կախված տարվա եղանակից և օդի ջերմաստիճանից):
  5. Փաթեթի գործարկման ժամկետը  30 օր է ՝ ակտիվացման պահից (առաջին այցից)
  6. Փաթեթի գումարի վերադարձի պարագայում ՝  մեկ այցից  գանձվում է 3000 ՀՀ. դրամ .
  7. Մուտքը մարզասրահներ և լողավազան միայն համապատասխան սպորտային համազգեստով:
  8. 8 կամ 12 այցելությամբ սահմանված ելքի ժամից ուշացման դեպքում, համակարգը ավտոմատ պակասեցնում է 2 այցելություն:
  9. Աբոնեմենտի քարտը երկրորդ անձին փոխանցելու դեպքում աբոնեմենտը կասեցվում է, առանց գումարի վերադարձման:
  10. Քարտը ենթակա չէ վերադարձի եթե առկա է 1-ից ավել այցելություն:
  11. Արգելվում է լողավազանից օգտվել լողավազանի մաքրման ժամերին ՝Երկ.-Հինգ.-ի օրերին ժամը՝11:00-ից մինչև 12:30-ը,  ուրբ.-կիր օրերին՝ 12:00-ից մինչև 12:30-ը:
  12. Պահարանի բանալի կորցնելու դեպքում հաճախորդը պարտավոր է վճարել 3000 դրամ:

Արգելվում է՝

  1. Աղտոտել լողավազանի տարածքը:
  2. Վնասել մարզասարքերը, սարքավորումնորը և կահույքը:
  3. Ծխել սպորտային համալիրի տարածքում:
  4. Խախտել հասարակական կարգը, հայհոյել, խոսել բարձր ձայնով, խանգարել երրորդ անձանց:
  5. Մարզահամալիր ներկայանալ ոչ սթափ վիճակում, ալկոհոլի կամ թմրադեղերի ազդեցության տակ:
  6. Օգտվել լողավազանից առանց համապատասխան լողազգեստի և լողի գլխարկի/երկար մազեր ունեցող անձանց դեպքում:
  7. Լողազգեստով գտնվել՝ մարզասրահում, մարզադահլիճում, թենիսի սրահում և աերոբիկայի սրահում:
  8. Ոտքերը դնել սեղանին կամ աթոռին:
  9. Թողնել երեխաներին առանց վերահսկողության սպորտային համալիրի տարածքում:
  10. Օգտվել լողավազանից և շոգեբաղնիքից առանց ցնցուղ ընդունելու:
  11. Օգտագործել մաշկի տարատեսակ քսուքներ ինչպես դրսի այնպես էլ ներսի լողավազաններում.
  12. Համբուրվել, գրկախառնվել, խեղդել իրար, ջրացատկ, խանգարել երրորդ անձանց, բռնել իրար և այլն:
  13. Շրջել լողավազանի տարածքում առանց հողաթափերի:
  14. Ոգելից խմիչք օգտագործել սպորտային համալիրի տարածքում:
  15. Խմիչք, մթերք բերել սպորտային համալիր:

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ